Իվան Տեմնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Իվան Տեմնիկով
Dinamo-Baltika (15).jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 28, 1989(1989-01-28)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Բրատսկ, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաշ 65 կիլոգրամ
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սիբիրյակ
2005—2006 Ռուսաստան Սատուրն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2010 Ռուսաստան Սատուրն 5 (0)
2010  Ռուսաստան Ուրալ 26 (2)
2011—2012 Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) 45 (1)
2012—2014 Ռուսաստան Ռուբին 1 (0)
2013—2014  Ռուսաստան Թերեք 11 (0)
2014—2016 Ռուսաստան Տոմ 64 (7)
2016—2019 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 55 (7)
2019—մ.հ. Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 18 (2)
Ազգային հավաքական
2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 1 (0)
2012 Ռուսաստան Ռուսաստան-2 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 27 նոյեմբերի, 2019:

Իվան Վիկտորովիչ Տեմնիկով (ռուս.՝ Иван Викторович Темников, հունվարի 28, 1989(1989-01-28)[1], Բրատսկ, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Նիժնի Նովգորոդ» ակումբի պաշտպան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձմոսկովյան «Մաստեր-Սատուրն» (Եգորևսկ) ՕՌՈՒ-ի երիտասարդական դպրոցի սան է:

«Սատուրնի» հիմնական կազմում նորամուտը կատարել է 2006 թվականի սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի՝ Կրասնոդարի «Մետալուրգ» ակումբի դեմ խաղում: Ռուսաստանի առաջնությունում նորամուտը կատարել է 2007 թվականի հուլիսի 14-ին Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա» ակումբի դեմ խաղին՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման 88-րդ րոպեին[2]: Ընդհանուր առմամբ 2007 թվականի մրցաշրջանի ընթացքում անցկացրել է երկու խաղ: 2008 թվականի մրցաշրջանում չի մասնակցել Ռուսաստանի առաջնության ոչ մի խաղի: 2009 թվականին երեք անգամ դուրս է եկել փոխարինման: 2009 թվականի երիտասարդական առաջնությունում անցկացրել է 25 խաղ և խփել 8 գնդակ՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկու, իսկ ընդհանուր առաջնությունում զբաղեցնելով երրորդ տեղը: Այդպիսով, երեք մրցաշրջանների ընթացքում Իվան Տեմնիկովը «Սատուրն» ակումբի հիմնական կազմում Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 5 ոչ լրիվ խաղ:

2010 թվականի մարտին վարձավճարով տեղափոխվել է առաջին դիվիզիոնի «Ուրալ» ակումբ[3], որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով է 26 խաղ և խփել 2 գոլ:

2011/2012 մրցաշրջանում խաղացել է Բրյանսկի «Դինամո» ակումբում, որի կազմում անցկացրել է 45 խաղ և աչքի է ընկել մեկ գոլով:

2012 թվականի հուլիսին 4 տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Ռուբին» ակումբի հետ[4]: Ակումբի հիմնական կազմում նորամուտը կատարել է Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Ենիսեյ» ակումբի դեմ խաղում (1:2): 2013 թվականի ապրիլի 19-ին «Ռուբին» ակումբի կազմում անցկացրել է իր առաջին խաղը Ռուսաստանի առաջնությունում՝ հանդիպման 84-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Ռյազանցև[5]:

2013 թվականի հունիսի 13-ին վարձավճարով տեղափոխվել է «Թերեք» ակումբ[6]: Գրոզնիի թիմի կազմում Տեմնիկովը հանդես է եկել մեկ մրցաշրջան: Այդ ընթացքում նա խաղադաշտ է դուրս եկել երկրի առաջնության 11 խաղերում:

2014 թվականի հունիսին պայմանագիր է կնքել «Տոմ» ակումբի հետ[7]: Տեմնիկովը Տոմսկի ակումբի կազմում նորամուտը կատարել է 2014 թվականի հուլիսի 6-ին Պետերբուրգի «Դինամո» ակումբի դեմ խաղում: Տոմսկի ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2015 թվականի փետրվարի 12-ին ՖԱԼ գավաթի խաղարկության՝ «Բալթիկա» ակումբի դեմ խաղում:

2016 թվականի հունիսին տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո» ակումբ[8]: Սպիտակաերկնագույնների կազմում դարձել է ՖԱԼ-2016/17 առաջնության հաղթող և «Դինամոյի» հետ վերադարձել է ՌՖՊԼ: Երեք մրցաշրջանների ընթացքում ֆուտբոլիստն անցկացրել է 59 խաղ և խփել 8 գնդակ:

2019 թվականի հուլիսին դարձել է «Նիժնի Նովգորոդ» ակումբի խաղացող[9]:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում:

2012 թվականի մայիսին հրավիրվել է Ռուսաստանի երկրորդ հավաքական[10]: 2012 թվականի օգոստոսի 15-ին անցկացրել է իր միակ հանդիպումը Ռուսաստանի երկրորդ հավաքականի կազմում:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Ռուբին»
  • Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2012
Ռուսաստան «Տոմ»
  • ՖԱԼ առաջնության բրոնզե մեդալակիր – 2015/16
Ռուսաստան «Դինամո» (Մոսկվա)
  • ՖԱԼ առաջնության հաղթող – 2016/17

Անձնակն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՖԱԼ առաջնության լավագույն ռմբարկու – 2015/16

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոե) Պրեմիեր Լիգա 2006 0 0 1 0 0 0 0 0 1 0
2007 2 0 1 0 0 0 0 0 3 0
2008 0 0 0 0 0 0 0 0 0 0
2009 3 0 1 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 5 0 3 0 0 0 0 0 8 0
Ռուսաստան Ուրալ 1.Դիվիզիոն 2010 26 2 1 1 0 0 0 0 27 3
Ընդհանուր 26 2 1 1 0 0 0 0 27 3
Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) ՖԱԼ 2011/12 45 1 2 1 0 0 0 0 47 2
Ընդհանուր 45 1 2 1 0 0 0 0 47 2
Ռուսաստան Ռուբին Պրեմիեր Լիգա 2012/13 1 0 1 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 1 0 1 0 0 0 0 0 2 0
Ռուսաստան Թերեք Պրեմիեր Լիգա 2013/14 11 0 1 0 0 0 0 0 12 0
Ընդհանուր 11 0 1 0 0 0 0 0 12 0
Ռուսաստան Տոմ ՖԱԼ 2014/15 29 1 1 0 0 0 1 0 31 1
2015/16 35 3 1 0 0 0 2 0 38 3
Ընդհանուր 64 4 2 0 0 0 3 0 69 4
Ռուսաստան Դինամո (Մոսկվա) ՖԱԼ 2016/17 19 6 2 1 0 0 0 0 21 7
Ընդհանուր 19 6 2 1 0 0 0 0 21 7
Ամբողջ կարիերա 171 13 12 3 0 0 3 0 186 16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Луч-Энергия (Владивосток) — Сатурн (Раменское) — 2:1» (ռուսերեն)։ Чемпионат.com։ 2007-07-14։ Վերցված է 2014-09-10 
  3. «Два футболиста отданы в аренду» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Сатурн»։ 2010-03-24։ Վերցված է 2014-09-10 
  4. ««Рубин» приобрёл защитника брянского «Динамо»» (ռուսերեն)։ Sports.ru։ 2012-07-14։ Վերցված է 2014-09-10 
  5. «Амкар (Пермь) — Рубин (Казань) — 1:1» (ռուսերեն)։ Чемпионат.com։ 2013-04-19։ Վերցված է 2014-09-10 
  6. «Защитник «Рубина» Темников продолжит карьеру в «Тереке»» (ռուսերեն)։ Sports.ru։ 2013-06-13։ Վերցված է 2014-09-10 
  7. «Темников и Орехов перейдут из «Рубина» в «Томь»» (ռուսերեն)։ Sports.ru։ 2014-06-19։ Վերցված է 2014-09-10 
  8. Экс-футболист «Томи» Иван Темников перешел в московское «Динамо»
  9. Темников подписал контракт с «Нижним Новгородом»
  10. «Назван состав второй сборной России» (ռուսերեն)։ Официальный сайт РФС։ 2012-05-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 2014-09-09