Իվան Սամարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Սամարին
Ծնվել էհունվարի 7 (19), 1817
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 13 (25), 1885 (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան և թատերական ուսուցիչ

Իվան Սամարին Վասիլևիչ (ռուս.՝ Иван Васильевич Самарин) հունվարի 7 (19), 1817, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 13 (25), 1885, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս դերասան և մանկավարժ։

Իվան Սամարինը Շչեպկինի աշակերտը և հետևորդն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1837 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանը և ընդունվել Փոքր թատրոնի թատերախումբ։ Իվան Սամարինի ամենանշանավոր դերը Ֆամուսովն է (Գրիբոյեդովի «Թելքից պատուհաս», 1864)։ Այլ դերերից են՝ Համլետ, Պետրուչիո, Բենեդիկտ (Շեքսպիրի «Համլետ», նաև բեմական ռեժիսոր, «Անսանձ կնոջ սանձահարումը», «Ոչնչից մեծ աղմուկ»), Մուրոմսկի (Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»)։ 1862-ից դասավանդել է Մոսկվայի թատերական ուսումնարանում։ 1874 թվականից ղեկավարել է Մոսկվայի կոնսերվատորիայի դրամատիկական դասարանը։ Աշակերտներից են՝ Գ․ Ն․ Ֆեդոտովան, Ն․ Ա․ Նիկուլինան։ Գրել է պիեսներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Самарин Иван Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 154