Իվան Յագան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Յագան
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 11, 1989(1989-10-11)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Բրյուսել, Բելգիա
Հասակ 175 սանտիմետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1996—1999 Բելգիա Մելսբրուք
1999—2001 Բելգիա Էտերբեեք
2001—2002 Բելգիա Մոլենբեք
2002—2003 Բելգիա Ստրոմբիք
2003—2005 Բելգիա Անդերլեխտ
2005—2008 Բելգիա Ուայթ Սթար Վոլյուվե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2010 Բելգիա Ուայթ Սթար Վոլյուվե 48 (6)
2010—2012 Բելգիա Լոքերեն 1 (0)
2011—2012  Բելգիա Շարլերուա 18 (2)
2012—2014 Բելգիա Ուայթ Սթար Բրյուսել 30 (3)
2014 Բելգիա Հեյստ 8 (1)
2014—2015 Բելգիա Ռասինգ (Մեխելեն) 21 (11)
2015 Բելգիա Սենտ Տրյույդեն 4 (0)
2015—2017 Բելգիա Սերկլ Բրյուգե 65 (23)
2017—2018 Բելգիա Լիերս 32 (12)
2018—2019 Բելգիա Էյպեն 4 (0)
2020 Ֆինլանդիա Մարիեհամն 4 (0)
2020 Բելգիա RWDM47 17 (4)
2021—2022 Բելգիա Լիերս (Կոպենհագեն) 19 (6)
2022— Բելգիա Տինեն 31 (11)
Ազգային հավաքական
2018 Հայաստան Հայաստան 3 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իվան Յագան (հոկտեմբերի 11, 1989(1989-10-11)[1][2], Բրյուսել, Բելգիա), բելգիացի և հայ ֆուտբոլիստ[3], «Տինեն» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Հայաստանի հավաքականում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Բելգիայի երրորդ լիգայի «Ուայթ Սթար Վոլյուվե» ակումբում։ 2010 թվականի ամռանը պայմանագիր է կնքել Բարձրագույն լիգայի «Լոքերեն» ակումբի հետ։ Բելգիայի առաջնությունում իր նորամուտը նշել է 2010 թվականի նոյեմբերի 13-ին «Սենտ Տրյուդեն» ակումբի դեմ խաղում՝ հանդիպման 76-րդ րոպեին փոխարինելով Բենջամին Մոկուլուին։ Սակայն այդ հանդիպումը միակն էր «Լոքերենի» կազմում։ 2011 թվականի ամռանը ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է երկրորդ դիվիզիոնի «Շառլեռուա» ակումբ։ Վարձակալության ավարտից հետո հեռացել է «Լոքերենից» և հաջորդ մի քանի տարիներին հանդես է եկել երկրորդ դիվիզիոնի մի շարք ակումբներում։

2018 թվականի ամռանը վերադարձել է բարձրագույն լիգա՝ պայմանագիր կնքելով «Էյպեն» ակումբի հետ։

2020 թվականին պայմանագիր է կնքել ֆիննական «Մարիեհամն» ակումբի հետ՝ այնտեղ անցկացնելով ընդամենը 4 հանդիպում։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսին առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ Ազգերի լիգայի խաղերին։ Մայիսի 29-ին նշել է նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Մալթայի դեմ խաղի մեկնարկային կազմում և 13-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրտսեր եղբայրը՝ Բեն Յագան (ծնվ.՝ 1995), նույնպես ֆուտբոլիստ է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Yagan, Ivan». National Football Teams. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  4. fierens, geert. «"Ik wil me opnieuw in de kijker spelen"».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]