Իվան Բուրցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Բուրցով
Ծնվել է1794
ԾննդավայրՌյազանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 23, 1829(1829-07-23)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի համալսարանական ազնվականների պանսիոն
Մասնագիտությունսպա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան և Սուրբ Վլադիմիրի շքանշան

Իվան Բուրցով (ռուս.՝ Иван Григорьевич Бурцев (Бурцов) 1794, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1829(1829-07-23)), ռուս զինվորական, դեկաբրիստ, գեներալ–մայոր (1829)։

Մասնակցել է 1812 թվականի հայրենական պատերազմին, ապա՝ 1813–14-ի ռուսական բանակի արտասահմանյան արշավանքներին։ Եղել է «Փրկության միության» և «Բարօրության միության» անդամ (1817–21)։

1817–19 թվականներին, որպես ռազմական պատմաբան, ղեկավար դիրք է գրավել Գլխավոր շտաբի «Վոեննի ժուռնալ» («Военный журнал») թերթի խմբագրությունում։ 1821 թվականին հեռացել է հեղափոխական շարժումներից։ Կալանավորվել է (6 ամիս) դեկաբրիստների գործով։

1827 թվականին ուղարկվել է Կովկաս, նշանակվել Թիֆլիսյան, ապա Մինգրելյան հետևակային գնդերի հրամանատար։ Մասնակցել է 1826–28-ի ռուս–պարսկական․ և 1828–29-ի ռուս–թուրքական պատերազմներին, աչքի ընկել Կարսի, Ախալքալաքի, Ախալցխայի, Էրզրումի, Բաբերդի գրավման ժամանակ։

Զինվորական կոչումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ենթասպա (30.07.1812)[1]
  • պոդպորուչիկ (06.03.1816)
  • պորուչիկ (12.08.1817)
  • շտաբս-կապիտան (30.08.1818)
  • կապիտան (10.12.1819)
  • գնդապետ (28.07.1822)
  • գեներալ-մայոր (14.04.1829)

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Վլադիմիրի (01.08.1814)[1]
  • Սուրբ Աննայի (1820)
  • Ալմաստե նշաններ Սուրբ Աննայի շքանշանին (1823)
  • Սուրբ Գեորգիի (16.11.1828)
  • Սուրբ Վլադիմիրի (29.11.1828)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Краткие биографии военных, гражданских и др. деятелей Кавказа за время с конца прошлого столетия до середины настоящего // Кавказский календарь на 1889 год. — Тф.: Тип. Канц. Главнонач. гражд. частью на Кавказе, 1888.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Кавказцы или Подвиги и жизнь замечательных лиц, действовавших на Кавказе. СПб. 1859 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 628