Jump to content

Իվան Բոեսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Բոեսկի
Ծնվել էմարտի 6, 1937(1937-03-06)[1]
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էմայիսի 20, 2024(2024-05-20)[2] (87 տարեկան)
Մահվան վայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունCranbrook School?, Mumford High School?, Cranbrook Educational Community? և Michigan State University College of Law?
Մասնագիտությունstock trader

Իվան Ֆրեդերիկ Բոեսկի (մարտի 6, 1937(1937-03-06)[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - մայիսի 20, 2024(2024-05-20)[2], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի ֆոնդային վաճառող, 1980-ականների կեսերին հայտնի էր առևտրի սկանդալում իր ակնառու դերով։ Նա իրեն մեղավոր ճանաչեց, տուգանվեց ռեկորդային՝ 100 միլիոն դոլարով, երեք տարի անցկացրեց բանտում և դարձավ կառավարության տեղեկատու։

Վաղ մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոեսկին ծնվել է հրեական ընտանիքում[4][5], Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում։ Նրա ընտանիքը քաղաքում ուներ մի քանի դելիկատեսների խանութներ և պանդոկներ։ Նա հաճախել է Բլումֆիլդ Հիլզի Քրենբրուկի դպրոցը, այնուհետև ավարտել է Դեթրոյթի Մամֆորդի ավագ դպրոցը։ Հետահայում դասընթացներ է անցել Ուեյն նահանգի համալսարանում, արևելյան Միչիգանի համալսարանում և Միչիգանի համալսարանում։ Չնայած բակալավրի աստիճան չունենալուն, նա ընդունվել է Դեթրոյթի իրավաբանական քոլեջ (Միչիգանի պետական համալսարանի իրավաբանական քոլեջ) և 1965 թվականին ավարտել այն։  1980 թվականներին նա աշխատել է որպես դոցենտ Կոլումբիայի համալսարանի բիզնեսի բարձրագույն դպրոցում և Նյու Յորքի համալսարանի բիզնեսի բարձրագույն դպրոցում[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Բոեսկին և նրա կինը տեղափոխվեցին Նյու Յորք, որտեղ նա աշխատում էր մի քանի բորսայական բրոքերային ընկերություններում։ 1975 թվականին նա հիմնել է իր սեփական ֆոնդային բրոքերային ընկերությունը՝ Իվան Ֆ. Բոեսկի և ընկերություն, կնոջ ընտանիքից ներդնելով 700,000 ԱՄՆ դոլար։ Տարեկան միլիոնավոր դոլարներ (հաշվի առնելով գնաճը) բիզնես պլանով ներդրեց, և նախատեսում էր կորպորատիվ ձեռքբերումներ։ Ընկերությունն աճել է շահույթի, ինչպես նաև նոր գործընկերություններում ներդրումների միջոցով։ Մինչև 1986 թվականին նա դարձավ արբիտրաժային կառավարիչ, հավաքեց ավելի քան 200 միլիոն դոլար կարողություն, Բևերլի Հիլզ հյուրանոցի վաճառքից ստացված գումարները, խաղադրույք կատարելով կորպորատիվ ձեռքբերումների և 136 միլիոն դոլար հասույթի վրա[7]։

1986 թ Բոեսկին Նյու Յորքի հարավային շրջանի դատախազության հետ համաձայնեց իրեն մեղավոր ճանաչել արժեթղթերի դաշնային օրենսդրությունը խախտելու դավադրության մեկ մեղադրանքով[8]։ Նա օգտագործեց երկու ներդրումային բանկիրների՝ Ռոբերտ Ուիլկինսի և իրա Սոկոլոուի կողմից տրամադրված ներքին տեղեկատվությունը և արժեթղթեր ձեռք բերեց այն ընկերությունների համար, որոնց հետ կապված էր[9]։ Ներքին տեղեկատվությունը, ընդհանուր առմամբ, վերաբերում էր մրցութային առաջարկներին, միաձուլումներին կամ այլ հնարավոր բիզնես ասոցիացիաներին և այլ ընկերություններին[9]։ 1986 թվականի դեկտեմբերի 1-ին ժամանակ ամսագիրը շապիկին հոդված հրապարակեց նրա խաբեության մասին՝ Իվանին անվանելով Իվան Ահեղ[10]։

Չնայած այս տեսակի ներքին առևտուրն անօրինական էր, այն արգելող օրենքները հազվադեպ էին կիրառվում, քանի դեռ Բոեսկին չէր ենթարկվել պատասխանատվության[11]։ Նա համագործակցել է և տեղեկացրել է այլ գործերի, այդ թվում՝ ֆինանսիստ Մայքլ Միլկենի դեմ գործի մասին, արդյունքում ստացել է մեկ տարվա ազատազրկում և տուգանվել 100 միլիոն ԱՄՆ դոլարով[12]։ Չնայած նրան, որ նա ազատ արձակվեց երկու տարի անց, նրան ընդմիշտ արգելվեց աշխատել արժեթղթերի հետ։ Նա պատիժը կրել Է Կալիֆոռնիայի Վանդենբերգ ռազմաօդային բազայի մոտ գտնվող լոմպոկ դաշնային բանտային ճամբարում[13]։

Բոեսկին, որը բանտից ազատվելուց հետո չկարողացավ վերականգնել իր հեղինակությունը, հարյուր միլիոնավոր դոլարներ է վճարել տուգանքների և փոխհատուցման համար բաժնետոմսերի խարդախության և մի շարք անհատական գործարքների համար։ Հետագայում նա սկսեց զբաղվել հուդայականությամբ։ Բոենսկին դասերի էր հաճախում Ամերիկայի հրեական աստվածաբանական ճեմարանում և գումար էր նվիրաբերում։ 1987թ-ին, ֆինանսական սկանդալից հետո, նա խնդրեց, որ իր անունը հանվի հրեական աստվածաբանական ճեմարանի գրադարանից[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Բոեսկին ամուսնացավ Սիմա Սիլբերշտեյնի՝ Դեթրոյթի անշարժ գույքի ղեկավարի դստեր հետ, որի ունեցվածքը ներառում էր Կալիֆոռնիայի Բևերլի Հիլզ հյուրանոցը։ Հոր մահից հետո հյուրանոցի սեփականության իրավունքի համար, նրանք շահեցին դատական քաշքշուկը, նրա քրոջ և աներորդու դեմ[5]։

1991 թվականին Սիլբերշտեյնը ամուսնալուծվեց Բոեսկայից և համաձայնեց նրան վճարել տարեկան 23 միլիոն դոլար և 180,000 դոլար ցմահ։ Նրանք ունեցել են 4 երեխաներ[7]։

Բոեսկին և նրա երկրորդ կինը՝ Աննան, ևս մեկ երեխա ունեցան։ Նրանք ապրում էին Կալիֆոռնիայի Լա Օլլա քաղաքում մինչև 2024 թվականի մայիսի 20-ին, նրա մահը՝ 87 տարեկան հասակում[7][13][15]։

Ժողովրդական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդոն Գեկկոյի կերպարը Ուոլ սթրիթ ֆիլմում (1987թ) մասամբ հիմնված է Բոեսկիի վրա, մասնավորապես ագահությունը լավ է նրա բացման ելույթի վրա։ 1986 թվականի մայիսին նրա ելույթը սկվեց այսպես․ Դուք կարող եք ագահ լինել և Ձեզ լավ զգալ[13][16][17][18]։

Բոեսկին նկարահանվել Է Նյու Յորքի կայսրությունները վավերագրական ֆիլմում[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Martin S. R. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Wayne L. Ivan F. Boesky, Rogue Trader in 1980s Wall Street Scandal, Dies at 87 — 2024. — ISSN 0362-4331
  3. 3,0 3,1 3,2 https://edition.cnn.com/2024/05/20/investing/ivan-boesky-dies-wall-street/index.html
  4. The New York Jewish Week: "Is Greed Godly?" by David E. Y. Sarna Արխիվացված Օգոստոս 12, 2015 Wayback Machine December 3, 2010
  5. 5,0 5,1 Haaratz: "This Day in Jewish History / A masterful Wall Street con man is arrested – Ivan Boesky elevated insider trading to an art form. The police didn't see it that way, though." by David B. Green Արխիվացված Ապրիլ 2, 2015 Wayback Machine November 14, 2013
  6. Boesky, Ivan F., Merger Mania, Holt Rinehart Winston, 1985.
  7. 7,0 7,1 7,2 Spangler, Nicholas; Davidowitz, Esther (2010 թ․ հոկտեմբերի 30). «Seema Boesky's Rich Afterlife». Westchester Magazine. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. The Law of Insider Trading, How They Get Caught, SEC Commissioner Cox Remarks to the Piedmont Economic Club (PDF), 1986 թ․ նոյեմբերի 20, Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին, Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին
  9. 9,0 9,1 Cox Speech
  10. Ivan Boesky at the TIME archive
  11. «Ivan Boesky – Sam Waksal – Insider Trading – Wall Street». New York (ամերիկյան անգլերեն). 2003 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  12. «THE YEAR'S 50 MOST FASCINATING BUSINESS PEOPLE: IVAN BOESKY, CROOK OF THE YEAR». money.cnn.com. 1986 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 9-ին.
  13. 13,0 13,1 13,2 Wayne, Leslie (2024 թ․ մայիսի 20). «Ivan F. Boesky, Rogue Trader in 1980s Wall Street Scandal, Dies at 87». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  14. Goldman, Ari L. (July 23, 1987). "Boesky Studying Hebrew and Talmud at Seminary" Արխիվացված Օգոստոս 23, 2017 Wayback Machine. The New York Times.
  15. «Miracle Babies Patron Party». 2015 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  16. Dickerson, John F. (2001 թ․ հունիսի 24). «Battling Boeskys». Time (ամերիկյան անգլերեն). ISSN 0040-781X. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  17. Greene, Bob (1986 թ․ դեկտեմբերի 15). «A $100 Million Idea: Use Greed For Good». Chicago Tribune. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  18. «Commencement Speakers». berkeley.edu. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  19. Huddleston, Tom Jr. (2020 թ․ նոյեմբերի 28). «Meet Ivan Boesky, the 1980s Wall Street titan who inspired Hollywood — and ended up in jail». CNBC (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]