Jump to content

Իվան Բաշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Բաշև
 
Կուսակցություն՝ Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետ և Սոֆիայի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 11 (24), 1916[1] կամ փետրվարի 11, 1916(1916-02-11)[2]
Ծննդավայր Սոֆիա, Բուլղարիա[2]
Վախճանի օր դեկտեմբերի 13, 1971(1971-12-13)[2] (55 տարեկան)
Վախճանի վայր Վիտոշա, Սոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն  Բուլղարիա

Իվան Բաշև (բուլղար․՝ Иван Христов Башев, փետրվարի 11 (24), 1916[1] կամ փետրվարի 11, 1916(1916-02-11)[2], Սոֆիա, Բուլղարիա[2] - դեկտեմբերի 13, 1971(1971-12-13)[2], Վիտոշա, Սոֆիա, Բուլղարիա), բուլղար քաղաքական գործիչ, Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ, Տոդոր Ժիվկովի և Ստանկո Տոդորովի կառավարությունների Բուլղարիայի արտաքին գործերի նախարար (1962-1971)։

Բանաստեղծուհի Միրյանա Բաշևայի հայրն է[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Բաշևը ծնվել է 1916 թվականի փետրվարի 24-ին Սոֆիայում։ Իրավունք է սովորել Սոֆիայի համալսարանում, որտեղ 1943 թվականին դիպլոմ է ստացել։ Այդ շրջանում մասնակցել է Բուլղարիայի կոմունիստական ժողովրդական ուսանողական միությոնում։ 1943 թվականին ձերբակալվել է և որոշ ժամանակ անցկացրել է Ենիկայի ճամբարում[5]։ 1944 թվականի սեպտեմբերի 9-ի հեղաշրջումից անմիջապես հետո ընգրկվել է ԲԿՄԱ-ի ժառանգներից մեկի՝ վերստեղծված «Չավդար» ֆուտբոլային ակումբի ղեկավարության մեջ։

1946 թվականին Բաշևը դարձել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 1948 թվականից մինչև 1951 թվականը եղել է Փարիզի Դեմոկրատական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի քարտուղար և Ազգային երիտասարդության միության կենտրոնական կոմիտեի անդամ։ 1951 թվականից մինչև 1956 թվականը եղել է Դիմիտրովյան կոմունիստական երիտասարդական միության կենտրոնական կոմիտեի անդամ[5]։

1957 թվականից մինչև 1961 թվականը Իվան Բաշևը աշխատել է Կրթության և մշակույթի նախարարությունում, որտեղ հասել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնի։ 1961-1962 թվականներին եղել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1962 թվականին դարձել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ և արտաքին գործերի նախարար, և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև իր մահը։

Իվան Բաշևը մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 13-ին Սոֆիայում՝ 55 տարեկան հասակում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #12715681X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000010108
  3. 6. Three generations of Bulgarian diplomats pay tribute to former Bulgarian Foreign Minister Ivan Mashev Արխիվացված 2007-09-26 Wayback Machine, Embassy of the Republic of Bulgaria - Washington D.C., Bulgarian Telegraph Agency, 13 February 1996
  4. Bulgaria, List of Foreign Ministers by country and by year
  5. 5,0 5,1 5,2 Ташев, Ташо. Министрите на България 1879-1999. - София: АИ «Проф. Марин Дринов» / Изд. МО, 1999. - ISBN 978-954-430-603-8 / 978-954-509-191-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]