Իսքենդերուն ծոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Իսքենդերուն ծոց
թուրք.՝ İskenderun Körfez

Իսքենդերուն ծոցի արբանյակային լուսանկար
Կոորդինատներ 36°38′09.96″ հս. լ. 35°54′49.68″ ավ. ե. / 36.6361° հս. լ. 35.9138° աե. ե.36°38′09.96″ հս. լ. 35°54′49.68″ ավ. ե. / 36.6361° հս. լ. 35.9138° աե. ե.
Երկիր Թուրքիա Թուրքիա
Ջրատարածություն Միջերկրական ծով
Տիպ ծոց
Ամենամեծ խորությունը 99 մ
##Իսքենդերուն ծոց (Միջերկրական ծով)
Red pog.svg
##Իսքենդերուն ծոց (Թուրքիա)
Red pog.svg

Իսքենդերունի ծոց (Հայկական ծոց, Ալեքսանդրետտա), ծովածոց Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան կողմում՝ Կիլիկիայի ափի մոտ: Ողողում է Փոքր Ասիա թերակղզու հարավարևելյան ափերը Ամանուս լեռների հարավարևմտյան ստորոտների մոտ։ Այս ծոցի ափին են գտնվել Կիլիկիայի Այաս և Կոռիկոս նավահանգիստները[1]։ Ավելի հնում հայտնի է եղել Իսսոս քաղաքի անունով, իսկ նոր ժամանակներում՝ Ալեքսանդրետտայի ծոց: Հերոդոտոսը հիշատակում է Մյուրանդրոս քաղաք անունով: Չորրորդ դարում գործածության մեջ է մտնում Հայկական ծոց անունը, որ Հայկական պետության գոյության ժամանակներում ավելի լայն տարածում է ստանում: Միջնադարյան եվրոպական հեղինակները Հայոց ծոցը և Հայկական Կիլիկիայի ծովային ողջ շրջանը կոչել են Հայոց ծով, իսկ ծովափը՝ Հայկական ծովափ: 14-րդ դարում ծովածոցը կոչվել է նաև Այաս քաղաքի անունով:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ. // Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան / Մանուկյան Լ. Գ. // Երևան: Երևանի Համալսարանի Հրատարակչություն, 1986. — Հ. 1 [Ա-Գ] — էջ 342 — 992 էջ.