Ռուսլան Իսրայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուսլան Իսրայելյան | |
Կուսակցություն՝ | Անկուսակցական |
---|---|
Կրթություն՝ | բարձրագույն |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ |
Գործունեություն՝ | պետական գործիչ |
Ազգություն | հայ |
Դավանանք | քրիստոնյա |
Ծննդյան օր | հոկտեմբերի 19, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | ԼՂԻՄ, Մարտունու շրջան, գյուղ Բերդաշեն |
Զավակներ | 3 որդի |
Պարգևներ |
ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, ԼՂՀ,
«Մեսրոպ Մաշտոց» շքանշան, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Շուշիի
Շուշիի ազատագրման համար» մեդալ, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ
|
Ռուսլան Էդուարդի Իսրայելյան (հոկտեմբերի 19, 1961, Բերդաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 19-ին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության ԼՂԻՄ Բերդաշեն գյուղում։ 1978 թվականին ավարտել է Բերդաշենի միջնակարգ դպրոցը։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1983 թվականին գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային բաժինը ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ, ավարտել է 1988 թվականին։ 1983-1986 թվականներին աշխատել է Բերդաշենի Կիրովի անվան կոլտնտեսությունում` որպես մեխանիկ։ 1986-1987 թթ. աշխատել է ԼՂԻՄ մարզգործկոմի ֆինանսական բաժնում որպես ավագ տեսուչ, այնուհետև 1987-1989 թվականներին աշխատել է վերահսկիչ-վերստուգիչ վարչությունում որպես ավագ վերահսկիչ-վերստուգիչ։ 1989-1992 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի բնակարանային կոմունալ տնտեսության արտադրական միավորումում որպես գլխավոր տնօրենի տեղակալ։ 1987 թվականի վերջերից ակտիվ մասնակցություն է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարին։ 1991 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։ Նույն թվականի դեկտեմբերին կազմավորել է հատուկ հետախուզական ջոկատ և եղել է նրա հրամանատարը։ 1992-1993 թվականներին ծառայել է Ազգային անվտանգության պետվարչությունում` շարունակելով մասնակցել տարբեր ռազմագործողությունների։ 1994-1997 թվականներին ծառայել է ԼՂՀ ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանում որպես վաշտի հրամանատարի և ապա` գումարտակի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Շուշիի[1] և Արցախի մի շարք բնակավայրերի ազատագրման համար մղված մարտերին։ 1997 թվականի հուլիսից մինչև տարվա վերջ ծառայել է ԼՂՀ զինվորական դատախազությունում` որպես հատուկ բաժնի պետ։ 1998-2000 թվականներին աշխատել է ԼՂՀ հարկային պետական վարչությունում` որպես տեսչական այնուհետև օպերատիվ վարչությունների պետ։ 2000-2004 թվականներին աշխատել է որպես «Գառնի» ՍՊԸ տնօրեն։ 2004 թվականից աշխատել է «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ-ում` որպես տնօրեն։ 2011- 2015 թվականներին աշխատել է «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ էր[2]։ 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր`համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր։ 2015 թվականի մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններում «Ազատ Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով նորից ընտրվել է ԱԺ պատգամավոր[3]։ Մայիսի 21-ին ընտրվել է ԼՂՀ ԱԺ-ի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ։ 2018 թվականի հունիսի 8-ից դուրս է եկել «Ազատ հայրենիք» կուսակցությունից, «Հայրենիք» խմբակցությունից և հրաժարական տվել է ԼՂՀ ԱԺ-ի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից[4]։ ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման անկախ պատգամավոր է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
- ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
- «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- «Շուշիի ազատագրման համար» մեդալ
- «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շուշիի և մյուս հաղթանակների դասերը». www.hhpress.am. 08.05.2018.
- ↑ «Աշոտ Ղուլյանը հաստատել է ԼՂՀ ԱԺ բարեկամության խմբերի կազմերը». armtimes.com. 03/10/2015.
- ↑ «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրացվել են և վկայականներ ստացել». cecnkr.am. 18.05.2015.
- ↑ «Ռուսլան Իսրաելյանն «Ազատ Հայրենիք» կուսակցությունից և Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել». 168.am. 168 ժամ. Հունիս 7 2018.