Իսմայիլիա պալատ
Իսմայիլիա պալատ ադրբ.՝ İsmailiyyə Sarayı | |
|---|---|
| Տեսակ | շենք |
| Տեղագրություն | |
| Վարչական միավոր | Ադրբեջան, Իսթիգլալիաթ փողոց և Բաքու |
| Երկիր | Ադրբեջան |
| Կառուցված | 1908 - 1913 |
| Կառուցող | Մուսա Նակիև |
| Ճարտարապետ | Józef Plośko? |
| Ճարտարապետական ոճ | Գոթիկա և Գոթական ճարտարապետություն |
| Ընթացիկ վիճակ | կանգուն |
| Ընթացիկ սեփականատեր | Musa Naghiyev? |
| 40°22′07″N 49°50′01″E / 40.368574°N 49.833684°E | |
![]() | |
![]() | |
Իսմայիլիա պալատ (ադրբ.՝ İsmailiyyə Sarayı), գոթական ոճով պալատ Բաքվում[1]։ Ադրբեջանի ԳԱԱ Պրեզիդիումի շենքը[2]։ Կառուցվել է 1908-1913 թվականներին Բաքվի միլիոնատեր Մուսա Նաղիևի կողմից, իր որդու Իսմայիլի պատվին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսմայիլիա պալատը հիմնադրվել է 1907 թվականին հայտնի ադրբեջանական միլիոնատեր Մուսա Նակիևի կողմից[3]։ Մուսա Նակիևը շենքը կառուցել է իր որդու, Իսմայիլի հիշատակին։ Միլիոնատիրոջ որդին` Աղա Իսմայիլը մահացել է տուբերկուլյոզից։ 1905 թվականին մուսուլմանական բարեգործական հասարակության նախագահ Հաջի Զեյնալաբդին Թակիևը դիմել է Բաքվի քաղաքային դումային պաշտոնական նամակով։ Դիմումում նշվում է, որ նոր շենքի կարիք կա։ 1905 թվականի Դեկտեմբերի 1-ին Բաքվի քաղաքային դումայի նիստում քննարկվեց Բարեգործական Հասարակության դիմումը, և կայացրեց դրական որոշում։ Նոր շենքի նախագծումը վստահված է ինժեներ Իոսիֆ Պլոշկոին[4]։ Իսմայիլիի շենքի շինարարությունն ավարտվել է 1913 թվականին։

