Իսկանդար Մուդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսկանդար Մուդա
 
Դավանանք իսլամ
Ծննդյան օր 1583[1]
Ծննդավայր Banda Aceh, Ինդոնեզիա
Վախճանի օր դեկտեմբերի 27, 1636(1636-12-27)
Թաղված Աչեհ (նահանգ)
Քաղաքացիություն  Aceh Sultanate
Զավակներ Taj ul-Alam?
 
Պարգևներ

Իսկանդար Մուդա (1583[1], Banda Aceh, Ինդոնեզիա - դեկտեմբերի 27, 1636(1636-12-27)), Աչեի տասներկուերորդ սուլթան։ Նրա օրոք սուլթանությունը հասել է առավելագույն չափերի և ծաղկման։ Նրա անունը նշանակում է «երիտասարդ Ալեքսանդր»․ այս տիրակալի նվաճումները հաճախ համեմատվում էին Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների հետ։ Բացի այդ, նրա կառավարման շրջանը նշանավորվեց նրանով, որ Աչեխը դարձավ իսլամի և առևտրի ուսումնասիրության խոշոր կենտրոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկանդար Մուդայի նվաճումները, 1608-1637։

Նրա հայրը Մանսուր Սուահն էր, սուլթան Աբդուլ Ջալիլի որդին, երրորդ Սուլթան Աչե Ալաուդդին Ալ-Կախարի որդին։ Նրա մայրը՝ Պուտերի Ռաջա Ինտերաբանգսը (Puteri Raja Inderabangs) տասներորդ սուլթան Ալաուդդին Ռիայաթ Սուահ Ալ-Մուկկամալի դուստրն էր։ 1605 թվականին հորեղբոր հետ տարաձայնությունից հետո փախել է Պիդի։ Նա ապստամբություն էր ծրագրել, բայց Պիդիի զորքերը, ի վերջո, հրաժարվեցին պայքարել և Իսկանդարը բանտարկվեց։ 1606 թվականին տեղի է ունեցել պորտուգալացիների ներխուժումը։ Իսկանդարն ազատ է արձակվել և իրեն նվիրել է «անհավատների» դեմ պայքարին։

1607 թվականի ապրիլի 4-ին սուլթան Ալին հանկարծամահ է եղել։ Նույն օրը Իսկանդարը գահը վերցրել է իր ձեռքը։ Նա իր հորեղբոր Հուսեյնին բանտ է նստեցրել, իսկ ավելի ուշ հրամայել է սպանել նրան[2]։

Սուլթանի նվաճումները հնարավոր դարձան գալերից կազմված ուժեղ զորքերով (նավատորմ), պարսկական ձիերի հեծյալներով, փղերով և զորահավաքային հետևակի շնորհիվ։ Կար ավելի քան 2000 թնդանոթներ և հրացաններ (ինչպես սումատրաական, այնպես էլ եվրոպական արտադրության)։ Իսկանդարը սկսել էր նվաճել Սումատրայի հյուսիսային մասը։ 1612-1613 թվականներին նա տիրացել է երեք սուլթանատների (ճիշտ է, Ջոհորի սուլթանատը շուտով դուրս է եկել նրա վերահսկողությունից և կազմակերպել է Միություն Աչեի հակառակորդ պետություններից)։

1614 թվականին Մուդան հաղթել է պորտուգալական նավատորմին Բինտանում։ 1617 թվականին նա սկսել է նվաճել Մալակկա թերակղզին։ 1629 թվականին նավատորմ էր ուղարկվել Մալակկայում պորտուգալացիներին պարտության մատնելու համար, սակայն այդ գործողությունն ավարտվել է ջախջախիչ պարտությամբ։

Սուլթանատի տնտեսությունը հիմնվում էր համեմունքների առևտրի վրա։ Կառավարիչը նաև չէր խորշում ապահովված մարդկանց մահապատիժներից, որոնց ունեցվածքը բռնագրավվել էր, և դաժանություններով։ Կիրառվում է որպես քրեական հանցագործությունների համար պատիժ, այդ թվում՝ մանր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]