Jump to content

Աչեհ (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նահանգ
Աչեհ
Դրոշ Զինանշան


Pancacita
40°48′46″N 44°29′18″E / 40.81278°N 44.48833°E / 40.81278; 44.48833
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ՀամայնքԻնդոնեզիա[1][2]
Ներքին բաժանումAceh Besar?[3][4][5], Aceh Selatan?[6][4][2], Aceh Tenggara?[7][2], Aceh Timur?[8][4][9], Aceh Tengah?[10][4][9], Aceh Barat?[11][4][5], Pidie?[12][4][13], Aceh Utara?[14][4][15], Simeulue?[16][17][15], Aceh Singkil?[18][19], Bireuen?[20][19], Aceh Barat Daya?[21][19], Gayo Lues?[22][23], Aceh Jaya?[24][23], Nagan Raya?[25][23], Aceh Tamiang?[26][23], Bener Meriah?[27][28], Pidie Jaya?[29][28], Banda Aceh?[30][4][28], Sabang?[31][28], Lhokseumawe?[32][33], Langsa?[34][33] և Subulussalam?[35][33]
Հիմնադրված էդեկտեմբերի 7, 1956[36] թ.
Մակերես57 956 կմ² կմ²
ԲԾՄ3466 մետր
Պաշտոնական լեզուաչեհերեն և ինդոնեզերեն
Բնակչություն5 002 000 (2015)[37] մարդ
Կրոնական կազմԻսլամ (97,6 %), Քրիստոնեություն (1,7 %), Հինդուիզմ (0,08 %), Բուդդիզմ (0,55 %)
Ժամային գոտիUTC+7
Փոստային դասիչ23000–23999 և 24000–24999
Ավտոմոբիլային կոդ36
Պաշտոնական կայքacehprov.go.id(ինդ.)
Աչեհ (նահանգ) (Ինդոնեզիա)##
Աչեհ (նահանգ) (Ինդոնեզիա)

Աչեհ (ինդոն.՝ Nanggroe Aceh Darussalam, نڠغرو اتچيه دارالشلام), պրովինցիա Ինդոնեզիայում։ Գտնվում է Սումատրա կղզու հյուսիսային ծայրամասում։ Վարչական կենտրոնը Բանդա Աչեհ քաղաքն է։ Գերիշխող կրոնը հանդիսանում է սուննի իսլամը (97.6%)։

Աչեհը սկզբում հայտնի էր որպես Աչեհ Դարուսալամ (1511-1945): 1956 թվականին ձևավորվելուց հետո այն ունեցել է Աչեհ անունը, մինչ այդ կրել է Դերահ Daerah Istimewa Aceh և Nanggroë Aceh Darussalam անվանումները և կրկին անվանվել է Աչեհ (2009 թվականից մինչ այսօր)։ Նախկինում հանդիպել են նաև անվանման  AchehAtjeh և Achin տարբերակները։

Մինչև 1904 թվականի սկիզբը գոյություն է ունեցել Աչեհի անկախ սուլթանությունը։

Ինդոնեզիաի հոլանդական գրավման ժամանակաշրջանում և դրանից հետո Աչեհի բնակչությունը պայքարել է անկախության համար։ 1976 թվականի դեկտեմբերի 4-ին հռչակվել է Աչեհ նահանգի ստեղծումը, որն անմիջապես ճնշվել է Ինդոնեզիայի կենտրոնական իշխանությունների կողմից։

2004 թվականի դեկտեմբերին նահանգը խիստ տուժել է ցունամիի հետևանքով։ Ցունամիի առաջացրած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է օվկիանոսում՝ նահանգի անմիջական հարևանությամբ։ Ջրհեղեղը հեղեղել է մեծ տարածքներ, զոհվել են բազմաթիվ մարդիկ, մեծ վնասներ են հասցվել տներին, ճանապարհներին, դաշտերին և հաղորդակցմանը։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուհարտոյի հրաժարականից հետո սկսած լիբերալ-ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև Ինդոնեզիայի զինված ուժերում փոփոխությունները, նպաստել են խաղաղ բանակցությունների համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը[38]։ Առաջինը նախաձեռնությամբ հանդես է եկել ֆինն ակտիվիստ, խաղաղարար Յուհա Քրիստենսենը, իսկ հետո պաշտոնապես օժանդակվել է Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի գլխավորությամբ «Ճգնաժամային կառավարման նախաձեռնություն» ֆինլանդական հասարակական կազմակերպության կողմից։ Միևնույն ժամանակ գլխավոր ապստամբական շարժումը՝ «Ազատ Աչեհի ղեկավարությունը» փոփոխությունների է ենթարկվել, և ինդոնեզական զինուժը այնպիսի մեծ վնաս է հասցրել, որ նա ստիպված էր բանակցել կենտրոնական կառավարության հետ[39]։ 2005 թվականի օգոստոսի 15-ին Հելսինկիում ստորագրվել է խաղաղության համաձայնագիր («Փոխըմբռնման հուշագիր»[40]), որը ստորագրվել է երկրի իշխանությունների և խմբի միջև վերջ տալով 30–ամյա քաղաքացիական պատերազմին, որի ընթացքում մահացել է մոտավորապես 15 000 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ էին[41]։

Համաձայն փաստաթղթի՝ ապստամբներն ամբողջովին հրաժարվել են նահանգի ինքնիշխանության պահանջից և դադարեցրել են զինված պայքարը։ Ի պատասխան Աչեհին տրվել է «Հատուկ ինքնավարության» կարգավիճակ և կառավարությունը դուրս բերեց զորքերը տարածաշրջանից։ Բացի այդ կառավարությունը պարտավորվել է ազատել Ինդոնեզիայի բանտում գտնվող բոլոր ապստամբներին և տեղական իշխանություններին ավելի մեծ վերահսկողություն է տվել բնական ռեսուրսների վրա (բնական գազ, անտառներ և սուրճ), իսկ Աչեհի քաղաքացիներին իրավունք է տրվել ստեղծելու տեղական քաղաքական կուսակցություններ՝ իրենց շահերը ներկայացնելու համար[42]։ Իրավապաշտպանները հայտնել են իրենց բողոքը, կապված այն բանի հետ, որ նահանգում դադարեցվել է մարդու իրավունքների նախկին խախտումները հաշվի առնելը[43]։

2005 թվականի սեպտեմբերի կեսերին ըստ համաձայնագրի Աչեհի անջատողականների զինաթափումը սկսվել է միջազգային դիտորդների հսկողության ներքո։ Նախօրեին Ինդոնեզիայի կառավարությունը Աչեհից դուրս է բերել մոտավորապես 1500 ոստիկան։ Համաձայնագրի արդյունքում մինչև 2006 թվականը Ինդոնեզիայի ողջ ոստիկանությունն ու զինվորականները հեռացել են Աչեհից։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչեհ նահանգը բաժանվում է 18 շրջանի և 5 քաղաքական մունիցիպալիտետի (kota):

Վարչական միավորՎարչական կենտրոնՍտեղծման տարիՏարածք,
կմ²
Բնակչություն,
մարդ (2010)
1Սաբանգ (քաղաք)1967153,0030 647
2Բանդա–Աչեհ (քաղաք)195661,36224 209
3Մեծ ԱչեհՋանտհո19562969,00350 225
4Աչեհ–ՋայաՉալանգ20023817,0076 892
5ՊիդիՍիգլի19562856,52378 278
6ՊիդիջայաՄեուրեդու2007574,44132 858
7ԲիրյոէնԲիրյոէն19991901,22389 024
8Հյուսիսային ԱչեհԼհոկսուկոն19563236,86529 746
9Լհոկսյոմավե (քաղաք)2001181,06170 504
10ԲեներմերիահՍիմպանգ Տիգա Ռեդելոնգ20031457,34121 870
11Կենտրոնական ԱչեհՏակոնգոն19564315,14175 329
12Արևմտյան ԱչեհՄեուլաբոհ19562927,95172 896
13ՆագանրայաՍուկա Մամուե20023928,00138 670
14Յուգո-Արևմտյան ԱչեհԲլանգպիդիե20022334,01125 991
15ԳայոլուէսԲլանգկեջերեն20025719,5779 592
16Արևմտյան ԱչեհԻդի Ռայոկ19566040,60359 280
17Լանգսա (քաղաք)2001262,41148 904
18Աչեհ–ԹամիանգԿարանգ Բարու20021939,72250 992
19Յուգո–ԱրևմտյանԿուտաչանե19744189,26178 852
20Հարավային ԱչեհՏապակտուան19563851,69202 003
21Սուբլուսսալամ (քաղաք)20071011,0067 316
22Աչեհ–ՍինկիլСинкил19992597,00102 213
23Սիմյոլուէ (շրջան)Սինաբանգ19992051,4880 279
Ընդհանուր58 375,634 486 570

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դաուդ Բյորյո՝ Դարուլ-իսլամ շարժման առաջնորդներից մեկը
  • Տեուկու Իսկանդար՝ գիտնական և բառարանագիր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Indonesian Minister of Home Affairs Decree 100.1.1-6117 Of 2022 — P. 31.
  2. 1 2 3 2. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Per Provinsi, Kabupaten/Kota dan Kecamatan Seluruh Indonesia // Peraturan Menteri Dalam Negeri Nomor 6 Tahun 2008 tentang Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan (ինդոն.) — P. 1.
  3. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 96.
  4. 1 2 3 4 5 6 7 8 Pasal 1 ayat (1) // Undang-undang tentang pembentukan deretan otonom Propinsi Aceh, dan perubahan peraturan pembentukan Propinsi Sumatera-Utara — 1956.
  5. 1 2 2. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Per Provinsi, Kabupaten/Kota dan Kecamatan Seluruh Indonesia // Peraturan Menteri Dalam Negeri Nomor 6 Tahun 2008 tentang Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan (ինդոն.) — P. 3.
  6. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 31.
  7. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 42.
  8. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 58.
  9. 1 2 2. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Per Provinsi, Kabupaten/Kota dan Kecamatan Seluruh Indonesia // Peraturan Menteri Dalam Negeri Nomor 6 Tahun 2008 tentang Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan (ինդոն.) — P. 2.
  10. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 74.
  11. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 85.
  12. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 120.
  13. 2. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Per Provinsi, Kabupaten/Kota dan Kecamatan Seluruh Indonesia // Peraturan Menteri Dalam Negeri Nomor 6 Tahun 2008 tentang Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan (ինդոն.) — P. 4.
  14. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 155.
  15. 1 2 2. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Per Provinsi, Kabupaten/Kota dan Kecamatan Seluruh Indonesia // Peraturan Menteri Dalam Negeri Nomor 6 Tahun 2008 tentang Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan (ինդոն.) — P. 5.
  16. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 187.
  17. Pasal 4 // Peraturan Pemerintah tentang Pembentukan Kabupaten Simeulue di Wilayah Propinsi Daerah Istimewa Aceh — 1996.
  18. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 193.
  19. 1 2 3 2. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Per Provinsi, Kabupaten/Kota dan Kecamatan Seluruh Indonesia // Peraturan Menteri Dalam Negeri Nomor 6 Tahun 2008 tentang Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan (ինդոն.) — P. 6.
  20. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 200.
  21. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 228.
  22. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 234.
  23. 1 2 3 4 2. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Per Provinsi, Kabupaten/Kota dan Kecamatan Seluruh Indonesia // Peraturan Menteri Dalam Negeri Nomor 6 Tahun 2008 tentang Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan (ինդոն.) — P. 7.
  24. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 240.
  25. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 247.
  26. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 256.
  27. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 266.
  28. 1 2 3 4 2. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Per Provinsi, Kabupaten/Kota dan Kecamatan Seluruh Indonesia // Peraturan Menteri Dalam Negeri Nomor 6 Tahun 2008 tentang Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan (ինդոն.) — P. 8.
  29. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 275.
  30. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 286.
  31. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 290.
  32. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 292.
  33. 1 2 3 2. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Per Provinsi, Kabupaten/Kota dan Kecamatan Seluruh Indonesia // Peraturan Menteri Dalam Negeri Nomor 6 Tahun 2008 tentang Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan (ինդոն.) — P. 9.
  34. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 295.
  35. Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 298.
  36. Pasal 1 ayat (1) // Undang-undang tentang pembentukan daerah otonom Propinsi Aceh, dan perubahan peraturan pembentukan Propinsi Sumatera-Utara — 1956.
  37. «Официальный сайт Центрального статистического агентства Индонезии».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  38. Авалудин, Хамид Damai di Aceh: catatan perdamaian RI-GAM di Helsinki. — Джакарта: Centre for Strategic and International Studies, 2008. — 322 с. ISBN 9791295107
  39. Морфит, Майкл (2006 թ․ օգոստոսի 15). «A happy, peaceful anniversary in Aceh». Atimes.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  40. «Memorandum of Understanding between the Government of the Republic of Indonesia and the Free Aceh Movement» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  41. «Indonesia agrees Aceh peace deal». BBC News (անգլերեն). 2005 թ․ հուլիսի 17. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  42. Хиллман, Бен Power Sharing and Political Party Engineering in Conflict-Prone Societies: The Indonesian Experiment in Aceh(անգլ.) // Conflict, Security & Development : журнал. — 2012. — В. 2. — № 12. — С. 149—169. doi:10.1080/14678802.2012.688291
  43. Siddharth, Veena (2005 թ․ օգոստոսի 26). «Next steps for Aceh after the peace pact». The Jakarta Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աչեհ (նահանգ)» հոդվածին։