Իսա Տրաորե դը Բրահիմա
![]() | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Աբիջան, Կոտ դ'Իվուար |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր |
Իսա Տրաորե դը Բրահիմա (ֆր.՝ Issa Traoré de Brahima, մարտի 26, 1962, Աբիջան, Կոտ դ'Իվուար), բուրկինաֆասոցի կինոռեժիսոր։
Իսա Տրաորե դը Բրահիման ծնվել է 1962 թվականի մարտի 26-ին Կոտ դ՛Իվուարի Աբիջան քաղաքում՝ ունենալով Բուրկինա Ֆասոյի քաղաքացիություն։ Սովորել է հայրենի երկրի մայրաքաղաք Ուագադուգուի կինեմատոգրաֆիայի աֆրիկյան ինստիտուտում, որն ավարտել է 1985 թվականին։ Սովորելու ընթացքում՝ 1982-1985 թվականներին միաժամանակ աշխատել է Atelier du Théatre Burkinabè թատերախմբում՝ որպես կատակերգակ դերասան։ Այնուհետև ուսանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ Conservatoire Libre du Cinéma Français համալսարանում։
Վերադառնալով հայրենիք՝ Դանի Կույատեի և Սեկու Տրաորեի հետ համատեղ հիմնել է Sahelis Productions պրոդյուսերական ընկերությունը[1]։ Նրանց թողարկած Bilakoro կարճամետրաժ կինոնկարն արժանացել է Ամյենի 1998 թվականի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին [2]։
Իսա Տրաորե դը Բրահիման գտնում է, որ ֆիլմերը կարևոր դեր են խաղում քաղաքական քարոզչության բնագավառում՝ ծառայելով որպես պայքարի միջոց։ Նա հայտարարում է, որ իր գործը դիտումներ կատարելն է, և հանդիսատեսն է, որ եզրահանգումներ պիտի կատարի[3]։
Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Le Monde Est un Ballet («Աշխարհը բալետ է») (2006)
- Femmes du Sahel (2004) վավերագրական
- Siraba, la grande voie (2001) գեղարվեստական (104'), 35մմ, գունավոր
- Afrique réseau 2000 (2001) վավերագրական
- La rencontre («Հանդիպում») (համահեղինակ՝ Սեյդու Բուրո, 2001) վավերագրական
- Boubou l'intrus («Կարգազանց Բուբուն») (1998), գեղարվեստական (կարճամետրաժ)
- Gombèle (1994), գեղարվեստական (27')
- Bilakoro (համահեղինակներ՝ Դանի Կույատե և Սեկու Տրաորե, 1989), գեղարվեստական (15'), 16մմ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ (Ֆրանսերեն) "L'historique de la société SAHELIS Productions" SAHELIS Productions
- ↑ (Ֆրանսերեն) Guetabamba, F., "Burkina Faso: XVIIIe Fespaco: Traoré Issa de Brahima, un jeune réalisateur qui promet" AllAfrica, 20 februari 2003
- ↑ Anoumou Amekudji (27 August 2009)։ «Entretien avec Issa Traoré de Brahima, cinéaste burkinabé»։ Cineafrique։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին։ Վերցված է 2012-03-13