Իջևանատուն Երևանում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իջևանատուն Երևանում
տեսակգեղանկար
նկարիչՍեդրակ Առաքելյան
տարի1921
բարձրություն61 սանտիմետր
լայնություն89 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

«Իջևանատուն Երևանում», «Քարվանսարա. Իջևանատուն հին Երևանում», Սեդրակ Առաքելյանի 1921 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարիչ Սեդրակ Առաքելյանը նոր շրջանի հայկական գեղանկարչության հիմնադիրներից է։ Առաքելյանի աշխատանքներին բնորոշ է հայրենի բնության և կենցաղի գունագեղ արտացոլումը։ «Իջևանատուն Երևանում» գեղանկարում նա պատկերել է Գյուրջի (թուրքերենից թարգմանաբար` վրացական) քարվանսարան, որը հին Երևանի ութ իջևանատներից ամենամեծն էր։ Այստեղ իջևանում էին Թիֆլիսից եկող քարավանները։ Կառուցվել էր 17-18-րդ դարերում՝ Ղանթարի մոտ (նախկին Ասքանազ Մռավյանի անվան դպրոցի տեղում)։ Կտավում գեղանկարիչը ներկայացրել է իջևանի հրապարակը շրջափակող բարձր պարիսպը, հողածածկ կտուրներով տներն ու ցածրիկ տաղավարները, բեռնավորված ուղտերի քարավանները, գույնզգույն տարազներով մարդկանց եռուզեռը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]