Իջևանատուն Երևանում (նկար)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Սեդրակ Առաքելյան |
| տարի | 1921 |
| բարձրություն | 61 սանտիմետր |
| լայնություն | 89 սանտիմետր |
| նյութ | կտավ և յուղաներկ |
| գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Իջևանատուն Երևանում», «Քարվանսարա. Իջևանատուն հին Երևանում», Սեդրակ Առաքելյանի 1921 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղանկարիչ Սեդրակ Առաքելյանը նոր շրջանի հայկական գեղանկարչության հիմնադիրներից է։ Առաքելյանի աշխատանքներին բնորոշ է հայրենի բնության և կենցաղի գունագեղ արտացոլումը։ «Իջևանատուն Երևանում» գեղանկարում նա պատկերել է Գյուրջի (թուրքերենից թարգմանաբար` վրացական) քարվանսարան, որը հին Երևանի ութ իջևանատներից ամենամեծն էր։ Այստեղ իջևանում էին Թիֆլիսից եկող քարավանները։ Կառուցվել էր 17-18-րդ դարերում՝ Ղանթարի մոտ (նախկին Ասքանազ Մռավյանի անվան դպրոցի տեղում)։ Կտավում գեղանկարիչը ներկայացրել է իջևանի հրապարակը շրջափակող բարձր պարիսպը, հողածածկ կտուրներով տներն ու ցածրիկ տաղավարները, բեռնավորված ուղտերի քարավանները, գույնզգույն տարազներով մարդկանց եռուզեռը[1]։
