Իոսիֆ Դուբրովինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Դուբրովինսկի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1877(1877-08-26) կամ 1877
ԾննդավայրՕրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 1, 1913(1913-06-01) կամ 1913
Մահվան վայրՏուրուխանսկ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հեղափոխական
ԿուսակցությունՌուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
 Joseph Dubrovinsky Վիքիպահեստում

Իոսիֆ Ֆեոդորովիչ Դուբրովինսկի (ռուս.՝ Иосиф Фёдорович Дубровинский, կուսակցական ծածկանունը՝ Ինոկենտի, (օգոստոսի 14 (26) 1877 թ., գյուղ Պոկրովսկ-Լիպովցի (այժմ՝ Օրյոլի մարզի Մալոարխանգելսկի շրջան) - մայիսի 19 (հունիսի 1) 1913 թ.), բոլշևիկ պրոֆեսիոնալ հեղափոխական։

Կուրսկի (մինչև 1895 թ.) և Օրյոլի (1896 թ.) ռեալական ուսումնարաններում սովորելու տարիներին մասնակցել է նարոդովոլյան խմբակների աշխատանքներին, հետո դարձել մարքսիստ։ Դուբրովինսկը Մոսկվայի «Բանվորների միության» ղեկավարներից էր ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից (1903 թ.) հետո անցել է բոլշևիկների կողմը։ Եղել է Մոսկվայի Դեկտեմբերյան զինված ապստամբության (1905 թ.) ղեկավարներից, մասնակցել ՌՍԴԲԿ 5-րդ համագումարի (1907 թ., Լոնդոն) նախապատրաստմանը, որտեղ ընտրվել է ՌՍԴԲԿ ԿԿ-ի անդամ։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է։ Մահացել է Տուրուխանյան աքսորավայրում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Դուբրովինսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 458