Իոսեբ Նոնեշվիլի
Իոսեբ Նոնեշվիլի იოსებ ნონეშვილი | |
|---|---|
| Ծնվել է | 1918 ապրիլի 6 |
| Ծննդավայր | Կարդանախ, Անդրկովկասյան ԴՖՀ[1] |
| Վախճանվել է | հոկտեմբերի 18, 1980 (տարիքը 62) |
| Վախճանի վայր | Թբիլիսի |
| Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
| Մասնագիտություն | բանաստեղծ |
| Ազգություն | վրացի |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ | Շոթա Ռուսաթավելու անվան մրցանակ |
| Զավակներ | Ալեքսանդր Նոնեշվիլի |
Իոսեբ Նոնեշվիլի (վրաց.՝ იოსებ ნონეშვილი, ապրիլի 6, 1918[1][2], Կարդանախ, Անդրկովկասյան ԴՖՀ[1] - հոկտեմբերի 18, 1980[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ։ Շոթա Ռուսաթավելու անվան մրցանակակիր։
Պատմաբան, հնագետ Ալեքսանդր Նոնեշվիլու հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իոսեբ Նոնեշվիլին ծնվել է 1918 թվականին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1938 թվականին «Մեր սերունդ» ամսագրում։ 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1943-1946 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 12 տարի խմբագրել է մանկական «Դիլա» («Առավոտ») ամսագիրը, այնուհետև՝ «Լիտերատուրուլի Սաքարթվելո» («Գրական Վրաստան») թերթը։ Եղել է Վրաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Ունի բանաստեղծությունների և պոեմների շուրջ 30 ժողովածու[3][4]։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Թաղված է Դիդուբեի պանթեոնում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոնեշվիլու ծննդավայր Կարդանախի գյուղում գործում է նրա անվան թանգարանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ზ. ბაბუნაშვილი, თ. ნოზაძე, „მამულიშვილთა სავანე“, თბ., 1994
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Нонешвили Иосиф Элиозович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970
- ↑ იოსებ ნონეშვილი
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 339)։ |
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Հոկտեմբերի 18 մահեր
- 1980 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Վրացի գրողներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Վրացի բանաստեղծներ
- Վրաստանի գրողների միության անդամներ