Իշխան (անձնանուն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխան (այլ կիրառումներ)
Իշխան Իշխան | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Փաղաքշական ձևեր | Իշխանիկ, Իշխանակ |
Կապված հոդվածներ | «Իշխան» սկսվող էջեր |
Իշխան, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն իշխան բառից։ Համազոր անձնանուններն են հայերեն՝ Թագվոր, Արքա, արաբերեն՝ Մելիք, պարսկերեն՝ Խոսրով, հունարեն՝ Վասիլ։ Սկսել է գործածվել 9-րդ դարից։ Փաղաքշական ձևերն են Իշխանիկ և Իշխանակ։ Մեկ անգամ գործածվել է որպես իգական անուն[1]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իշխանակ, որդի Գրիգոր պատրիկ Բագրատունու, քեռորդի Աշոտ իշխան Արծրունու, ում հետ միասին՝ Նկան բերդի գրավումից հետո, Բուղայի ձեռքով գերի քշվեց Բաղդադ։ Մաղրիպցոց արշավանքի ժամանակ մեծ քաջություններ գործեց և որպես պարգև՝ գերությունից արձակվելով՝ 858 թվականին վերադարձավ Վասպուրական[2]։
- Իշխան-Սևադա, որդի Գրիգորի և թոռն Սահակ-Սևադայի, ով Աշոտ Բ Երկաթի (915-930) աներն էր[3]։
- Իշխանիկ, աղվան իշխան, Ատրներսեհ Բ թագավորի որդին էր և Համամ թագավորի թոռը (դստեր որդին)։ Գազիկ կաթողիկոսի հետ միացած ապստամբել էր Հայոց կաթողիկոսի դեմ[4]։
- Իշխանիկ, հայ թագավոր Կախեթի (10-րդ դար)[5]։
- Իշխան, կրտսեր որդի Խուլ Խաչիկ իշխանի Վասպուրականի, ով 1041 թվականին սպանվեց թուրքերի դեմ պատերազմում[6]։
- Իշխան, Արջքթոնք ցեղից, ուզելով խլել Ուռհայի դքսությունը, Սմբատին մատնեց Փիլառտոսի ձեռքը, սակայն 1083 թվականին սպանվեց վերջինիս ձեռքով[7]։
- Իշխան, որի որդին է Հասան, թոռը Գրիգոր և վերջինիս թոռն էլ Ամիր-Հասան։ Գրիգորը 1201 թվականին մի գյուղ է նվիրել Հոռոմոսի վանքին[8][9][10]։
- Իշխան, տիկին, ստացող ձեռագրի 1222 թվականից հետո[11]։
- Իշխան, որդի քրդի, հևջուբ Գրիգորի հետ միասին օրենք են սահմանել, որ Հոռոմոսի վանքում կաշառքով վանահայր չդրվի։ Օրենքն արձանագրել են Հոռոմոսի վանքում 1228 թվականին և անեծքներով հաստատել։ Նույն անձինքն արգելք են դրել նաև վանքում աղանձ աղալու դեմ[12]։
- Իշխան, ում կինն է Խուրիշահը։ Իշխանը Թեզանո շամբը նվիրել է Խեդենիկին, վերջինս էլ՝ 1245 թվականին Հոռոմոսի վանքին[13]։
- Իշխան, հոգևոր հայր Կիվրիոնի, ով 1311 թվականին ընդօրինակեց Շնորհալու «Մեկնութիւն բարձրացուցէքի»[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 386-387 — 682 էջ։
- ↑ Սուտ-Շաահ 58, 59, 61
- ↑ Մխ․ այրիվ․ 23
- ↑ Անան․ ապստ․ 131 ա, 144 ա
- ↑ Լեո «Պատմ․ Հայոց Ա», 443
- ↑ Ուռհ․ 90-92
- ↑ Ուռհ․ 223-224
- ↑ Սարգիսեան Տեղագր․ 151
- ↑ Շիրակ 23
- ↑ Արրտ․ 1870, 298
- ↑ Տաշեան Ցուց․ 559
- ↑ Շիրակ 23, 20
- ↑ Արձանագրություն Շիրակ 22
- ↑ Ակինեան, Կիւրիոն կթղ․ 265-266