Արքա (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արքա (այլ կիրառումներ)
Արքա
Արքա
Տեսականձնանուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԱրքայիկ
Կապված անուններԹագվոր
Կապված հոդվածներ«Արքա» սկսվող էջեր

Արքա, հայկական արական և իգական անուն։ Առաջացել է հայերեն արքա՝ «թագավոր» բառից, ինչպես օրինակ՝ արաբերեն Մելիք (باسل‎‎), հունարեն Վասիլ, Բարսեղ (Βασίλειος, Βασιλική), պարսկերեն Խոսրով, հայերեն Թագվոր նույնիմաստ անձնանունները։ Փաղաքշական ձևն է Արքայիկ։ Հազվադեպ գործածվել է 9-17-րդ դարերում։ Հին շրջանում եղել է արական անձնանուն, այնուհետև գործածվել է նաև որպես իգական[2]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արքա, աղանդապետ Թոնդրակեցոց, Անանեսի հաջորդը[3]։
  • Արքայիկ (հուն․՝ Αρχάïχα) իշխան, Սմբատ Ա-ի ազգական։ Գրիգորիս իշխանը բանտարկեց նրան՝ կասկածելով նրա որդիների վրա։ Լևոն կայսեր օգնությամբ ազատ արձակվեցին և Կոստանդնուպոլիս գնալով՝ պաշտոն ստացան արքունիքում[4]։
  • Արքա Ավագվանեցի, գրիչ (12-րդ դարից հետո)[5]։
  • Արքա, Աբրահամի կինը և Հովհաննես տանուտերի տատը, ով Մոկաց Փառավանք գյուղում գրել տվեց մի Ավետարան, 1455 թվական[6]։
  • Արքա, որպես իգական անուն հիշատակվել է 1649 թվականին[7]։
  • Արքա, որպես իգական անուն հիշատակվել է անթվական երկու հիշատակարաններում[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 320 — 634 էջ։
  3. Մագ․ թղ․ կէ․ Հայապ․ 551
  4. Չամչ․ Բ․ 726
  5. Տաշեան, Ցուց․ 610 ա
  6. Ձեռագիր, Վասպուրական, 421
  7. REA 10, էջ 51
  8. Ձեռագիր, Սեբ․, ՀԱ 1925, էջ 581
  9. Ձեռագիր, Վասպուրական, էջ 242