Թագվոր (անձնանուն)
Թագվոր Թագվոր | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Նշանակություն | թագավոր |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված անուններ | Վասիլ |
Կապված հոդվածներ | «Թագվոր» սկսվող էջեր |
Թագվոր, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն թագավոր բառից։ Այս անվանը համապատասխանում է հունարեն Վասիլ՝ Βασίλειος, Βασιλική անձնանունը, որը նույնպես նշանակում է թագավոր։ Սկսել է գործածվել 13-րդ դարից։ Այս անձնանունից է առաջացել Թագվորյան ազգանունը[1]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թագվոր, որդի Պովրոս մելիքի[2]։
- Թագավոր, որդի Մարտիրոսի և եղբայր Պարոնշահի, ով 1329 թվականին գրել տվեց մի Ավետարան[3]։
- Թագվոր, մանկտավագ, հայր Պողոս սարկավագի ստացողի, 1343 թվական[4]։
- Թագուոր, հայր Զաքարիա աբեղայի, ով Անապատիկ գյուղում 1361 թվականին ընդօրինակել է «Մեկնություն Պատարագի»-ն[5]։
- Թագվոր, ոմն, հիշատակված է 1420 թվականից առաջ[6]։