Իշխան Մաթևոսյան
Իշխան Մաթևոսյան | |
---|---|
հունիսի 1, 1961 (61 տարեկան) - | |
Ծննդավայր | Նուռնուս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կոչում | գեներալ-մայոր |
Պարգևներ |
Իշխան Ժորայի Մաթևոսյան (հունիսի 1, 1961, Նուռնուս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական բարձրագույն զինվորական ուսումնարանը։
- 2006 թվականին ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ակադեմիան։
Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծառայել է Խորհրդային բանակի Հեռավորարևելյան ռազմական օկրուգում՝ որպես դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատար։
- 1992 թ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, որպես 1-ին դեսանտագրոհային բրիգադի շտաբի պետ։
- 2001-2002 թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունում։
- 2002-2003 թթ. - ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։
- 2006-2008 թթ. - ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալ։
- 2008 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով[1]։
- 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից[2]։
- 2013 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով զինվորական ծառայությունը երկարաձգվել է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 6-ը[3]։
- 2015 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ նշանակվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ[4]։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2009)[5]։
- գեներալ-մայոր (2012)[6]։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Նախորդող Մուրազ Սարգսյան |
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ Իշխան Մաթևոսյան 6 սեպտեմբերի 2008 թ. - 4 սեպտեմբերի 2013 թ. |
Հաջորդող Տիրան Խաչատրյան |
Նախորդող Կամո Քոչունց |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Իշխան Մաթևոսյան 4 սեպտեմբերի 2013 թ. - 13 նոյեմբերի 2015 թ. |
Հաջորդող Կարեն Աբրահամյան |
Նախորդող Կարեն Աբրահամյան |
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Իշխան Մաթևոսյան 13 նոյեմբերի 2015 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ի. Մաթեվոսյանին Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի մարտական պատրաստության վարչության պետ նշանակելու մասին
- ↑ Ի. Մաթևոսյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Ի. Մաթևոսյանի զինվորական ծառայությունը երկարաձգելու մասին
- ↑ Ի. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԵՏ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Ի. Ժ. Մաթևոսյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին