Կամո Քոչունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամո Քոչունց
հունվարի 28, 1963(1963-01-28) (61 տարեկան) -
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Կոչումգեներալ-մայոր և գեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանական պատերազմ և Արցախյան ազատամարտ
Պարգևներ
«Վարդան Մամիկոնյան» շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ, Մարտական ծառայության մեդալ, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Անդրանիկ Օզանյան» մեդալ, «Դրաստամատ Կանայան» մեդալ, Գարեգին Նժդեհ մեդալ, «Վազգեն Սարգսյան» մեդալ, «Անբասիր ծառայության համար» մեդալ,
և «Կարմիր աստղ» շքանշան

Կամո Գրիգորի Քոչունց (հունվարի 28, 1963(1963-01-28)), ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (2020)։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ավարտել է բարձրագույն հրամանատարական համազորային ուսումնարանը, 2001 թվականին՝ ՌԴ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան[1]։

1984-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1985-1987 թվականներին ԽՍՀՄ զորախմբի կազմում գործուղվել է Աֆղանստան, մասնակցել մարտական գործողություններին։ 1992-1994 թվականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին[1]։

1992 թվականից ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ 2000 թվականի հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2002 թվականի հունվարի 14-ին` ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 2003 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Կամո Քոչունցին շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում։ 2007 թվականի հուլիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար, 2009 թվականի հունվարի 26-ին` ԶՈՒ 4–րդ բանակային կորպուսի հրամանատար, 2010 թվականի օգոստոսի 12-ին` ԶՈՒ 5–րդ բանակային կորպուսի հրամանատար, 2013 թվականի հունիսի 10-ին` ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ[1][2]։ 2018 թվականի սեպտեմբերի 5-ին ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից[3]։ 2021 թվականից զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կամո Քոչունց, գեներալ-մայոր
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  3. Կամո Քոչունցին զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից ազատելու մասին
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.