Մուրազ Սարգսյան
| Մուրազ Սարուխանի Սարգսյան | |
|---|---|
| 1943, օգոստոսի 1 | |
| Ծննդավայր | գ. Ներքին Խոտանան |
| Քաղաքացիություն | |
| Ծառայության տարիներ | 1962-2008 |
| Կոչում | գեներալ-լեյտենանտ |
| Պաշտոն | ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ (1992-2008) |
| Պաշտոնաթող | 2008 |
| Պարգևներ | Պատվո շքանշան Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան Արիության մեդալ Մարտական ծառայության մեդալ |
Մուրազ Սարուխանի Սարգսյան (օգոստոսի 1, 1943, Ներքին Խոտանան), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (2008):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը, իսկ 1977-ին` Մոսկվայի ռազմական ակադեմիան։
Ծառայել է խորհրդային բանակի Հեռավորարևելյան ռազմական օկրուգում, Հյուսիսային զորախմբավորումում, Օդեսայի ռազմական օկրուգում։ Օդեսայում և Հեռավորարևելյան ռազմական օկրուգում եղել է դիվիզիայի հրամանատար, բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հեռավորարևելյան ռազմական օկրուգում (1985-1989) և Միջինասիական բանակային կորպուսի հրամատարի տեղակալ (1989-1992)։
1990 թվականի ապրիլի 26-ին ստացել է գեներալ-մայորի կոչում։
1992 թվականից ծառայության է անցել Հայկական բանակում` ստանձնելով ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնը։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 2008 թվականը։ Նույն թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և զորացրվել է բանակից` նշանակվելով պաշտպանության նախարարի խորհրդական։ Զբաղվում է դպրոցներում ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժանացել է Պատվո շքանշանի, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի[1], Արիության, Մարտական ծառայության մեդալների, բազմաթիվ պատվոգրերի։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զինվորից գեներալ տանող ճանապարհը
- Մեր ապագան լավ երիտասարդության ձեռքում է, օգնե´նք, որ մեզ գերազանցեն. գեներալ Մուրազ Սարգսյան Արխիվացված 2022-02-11 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |