Իշխանական պալատ (Դուբրովնիկ)
Իշխանական պալատ | |
---|---|
Իշխանական պալատը | |
Տեսակ | թանգարան և շենք |
Երկիր | Խորվաթիա |
Բնակավայր | Դուբրովնիկ |
Շինության ձև | Գոթիկա և վաղ Վերածնունդ |
Ոճ | Գոթական ճարտարապետություն |
Ներկա վիճակ | Կայուն |
Rector's palace Վիքիպահեստում |
Իշխանական պալատ (խորվ.՝ Knežev dvor), պատմական և ճարտարապետական հուշարձան Դուբրովնիկում, Խորվաթիա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատը, որը կառուցվել է գոթական ճարտարապետության խառը և վաղ Վերածննդի ոճերով, կառուցվել է XV դարում որպես իշխանի ապրելու վայր։ Ամեն ամիս Դուբրովնիկի հանրապետության վարչության անդամներից մեկը ընտրվում է իշխան և բնակություն է հաստատում պալատում։ Ամրոցի մուտքի մոտ գրված է.
Մոռացեք ձեր անձնական գործերը, մտածեք պետության մասին |
ընդ որում՝ ինքը իշխանը չէր կարող դուրս գալ շենքից անձնական գործերով, այլ միայն իր անմիջական պարտականությունների կամ հիվանդությունների դեպքում։ Պալատում տեղակայված է եղել բնակելի սենյակներ իշխանի համար, առանձնասենյակ, խորհրդակցությունների դահլիճ, դատարան, բանտ, զինապահեստ և վառոդի մառան։ Ինչպես նաև այստեղ պահվում էին բանալիներ, որոնցով փակում էին քաղաքի դարպասները։
1435 թվականին պալատը մեծապես տուժեց պայթյունից և երկար ժամանակ գտնվել էր մասշտաբային վերակառուցման մեջ՝ մինչև 1463 թվականը։ 1667 թվականի ուժեղ երկրաշարժի ժամանակ պալատը ևս մեկ անգամ ենթարկվել է ոչնչացման։ Վնասվել էր պալատի ներքին և արտաքին զարդարանքը, որը վերակառուցելու համար պահանջվել է մոտ 30 տարի։
Պալատը ծառայել է իշխանական նստավայրին մինչև 1808 թվականը, երբ ֆրանսիացի մարշալ Օգյուստ Մարմոնը չեղյալ հայտարարեց Դուբրովնիկի հանրապետական կառավարման ձևը։
Այսօր այստեղ գտնվում է քաղաքային թանգարան, ինչպես նաև Միխո Օրացատուի հուշարձանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպոնցի պալատ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nada Grujić, "Onofrio di Giordano della Cava i Knežev dvor u Dubrovniku", u: Renesansa i renesanse u umjetnosti Hrvatske, Zagreb, 2008. (ISBN 978-953-6106-75-2)
- Katarina Horvat Levaj, Relja Seferović: "Barokna obnova Kneževa dvora u Dubrovniku"(չաշխատող հղում), Radovi Instituta za povijest umjetnosti br. 27, 2003. (ISSN 0350-3437)
- Zlatno doba Dubrovnika XV. i XVI. stoljeće, Muzejski prostor i Dubrovački muzej, Zagreb-Dubrovnik 1987