Ինքնանկար սև շան հետ
Ինքնանկար սև շան հետ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գյուստավ Կուրբե[1] |
տարի | 1840[1] |
բարձրություն | 46,5 սանտիմետր[1] և 69 սանտիմետր[1] |
լայնություն | 55,5 սանտիմետր[1] և 77 սանտիմետր[1] |
ուղղություն | ռեալիզմ |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ |
գտնվում է | Փոքր պալատ[1] |
հավաքածու | Փարիզ քաղաքի գեղարվեստի թանգարան[1] |
հիմնական թեմա | Գյուստավ Կուրբե |
պատկերված են
| |
https://www.petitpalais.paris.fr/en/oeuvre/courbet-black-dog, https://www.petitpalais.paris.fr/oeuvre/courbet-au-chien-noir կայք | |
Ծանոթագրություններ | |
Autoportrait dit Courbet au chien noir (PPP731) by Gustave Courbet Վիքիպահեստում |
Ինքնանկար սև շան հետ (ֆր.՝ Autoportrait au chien noir), ֆրանսիացի բնանկարիչ Գյուստավ Կուրբեի 1842 թվականին նկարած և 1844 թվականին վերջացրած կտավը։ Պահվում է Փարիզի Փոքր պալատում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի վրա պատկերված է գլխարկով երիտասարդ, ով նստած է գետնին՝ սև շան կողքին։ Մեծ ժայռակտորին հենված՝ նա նայում է հանդիսատեսին, իսկ ձեռքին փոքրիկ ծխամորճ կա։ Նրա մեջքի հետևում՝ խոտերի մեջ, դրված է գիրք և ձեռնափայտ։ Հեռվում մենք տեսնում ենք հովտի բնանակարը՝ ծառերն ու բլուրները մասամբ ամպամած երկնքի ֆոնին։ Նկարչի ստորագրությունն ու նկարման թիվը կապույտ գույնով գրված են ձախ կողմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս նկարը հանդիսանում է Կուրբեի առաջին աշխատանքը, որն ընդունվել է Փարիզյան սալոն։ Լուվրում կայացած ցուցահանդեսի պաշտոնական կատալոգի մեջ կտավն ունի 414 գույքային համարը և կոչվում է «Հեղինակի նկարը» (ֆր.՝ Portrait de l'auteur)[2]։
Կուրբեն 1844 թվականի փետրվարի 21-ի ծնողներին ուղղված նամակում գրում է, որ նկարիչ Նիկոլ-Օգյուստ Գեսեի խորհրդով, ով եկել է նրան այցելելու դը լա Արպ փողոցում գտնվող Նարբոնիի հին քոլեջում տեղակայված արհեստանոցում, նա չորրորդ անգամ սալոնի ժյուրիին կներկայացնի նկարների մի շարք[3]։ Բացի «Ինքնանկար» կտավից նա սալոն ուղարկեց «Լոտան ու իր աղջիկները» և «Բնանակար» կտավները։ Բայց ցուցահանդեսի մեջ է ընդգրկվել միայն «Ինքնանկարը»։ Կուրբեն այս նամակում հիշատակել է, որ նկարը թվագրվում է 1842 թվականին։ Նույն թվականին նա նկարում է շան հետ ավելի փոքր չափսերով ևս մի ինքնանկար («Հեղինակի նկարը շան հետ», Պոնտարլեի թանգարան)։ Շունը, որի մասին գնում է խոսքը սպանիել է, որին մինչև մայիս նվիրել էին նկարչին[4]։
Նկարի վերլուծությունը ցույց է տվել, որ կտավը օգտագործվել է կրկնակի անգամ և նկարի տակ գտնվում է ևս մեկ նմանատիպ մոտիվով նկար։ Ենթադրվում է, որ նկարը սալոնում ցուցադրվել է փոքր ինչ կորացած ձևով։
1844 թվականից հետո նկարը նորից ցուցադրվել է Կաստանյարի ցուցահանդեսում։ 1909 թվականին Ջուլիետա Կուրբեն այն փոխանցել է Փարիզին[5]։
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուրբեն իրեն պատկերել է այդ ժամանակվա բոհեմական ոճով հագնված՝ սև թիկնոցով, զոլավոր տաբատով և երկար մազերով։ Լանդշաֆտն ենթադրաբան իրենից ներկայացնում է մասամբ հորինված Բոնեվոյի հովիտը (Դու)[6]։ Կուրբեն՝ իրեն նկարելով բաց երկնքի տակ, շարունակում է 17-րդ դարի անգլիացի ինքնանկարիչների սովորույթը[7]։
Զգացվում է, որ ստեղծագործության ոճի և մոտիվի վրա իրենց ազդեցությունն են թողել Թեոդոր Ժերիկոյի աշխատանքները, իսկ Ֆրանշ-Կոնտե լանդշաֆտի «օձային գիծը» փոխ է առնված Ուիլյամ Հոգարթից[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.parismuseescollections.paris.fr/fr/petit-palais/oeuvres/autoportrait-dit-courbet-au-chien-noir
- ↑ Notice du Salon de 1844, base Salons, musée d’Orsay. Le catalogue a été publié par Vinchon, fils et successeur de Mme Ve Ballard, imprimeur des Musées Royaux, rue J.-J. Rousseau, n° 8.
- ↑ Petra Ten-Doesschate Chu, Correspondance de Courbet, Paris, Flammarion, 2007.
- ↑ Ten-Doesschate Chu.
- ↑ Hélène Toussaint, in Courbet (1819—1877), catalogue de l’exposition, Paris, RMN, 1977.
- ↑ " Addendum ", in Gustave Courbet (1819—1877), Paris, RMN, 1977.
- ↑ Hélène Toussaint.
- ↑ Ségolène Le Men, «Les „incipit“ de Courbet et l’autoportrait», in Fabrice Flahutez (dir.), Visage et portrait, visage ou portrait, Nanterre, Presses universitaires de Paris-Nanterre, 2010․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինքնանկար սև շան հետ» հոդվածին։ |
|