Ինվերսիա (քիմիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինվերսիա (լատին․՝ inversio - շրջում, տեղափոխություն) քիմիայում.

  • Ցիկլավոր մոլեկուլի ձևի (կոնֆորմացիայի) փոփոխություն, որի պատճառով փոխվում է տեղակալիչի դիրքորոշումն օղակի նկատմամբ։ Ինվերսիայի հաճախականությունը կախված է տեղակալիչների բնույթից և ջերմաստիճանից։
  • Եռարժեք «բրգային» ատոմ (օրինակ, ազոտ կամ արսեն) պարունակող մոլեկուլի տեսքի անցում հայելային հակապատկերի։ Օրինակ, եռարժեք ազոտով մոլեկուլի I և II ձևերը օպտիկական անտիպոդներ են. որտեղ a, b, c-ն տարբեր ատոմներ կամ ատոմական խմբեր են։ Շաքարների ինվերսիայի սախարոզի հիդրոլիզն է (օրինակ, ճակնդեղաշաքարի), որն ուղեկցվում է բևեռացած լույսի հարթության պատման ուղղության փոփոխումով՝ շաքարի լուծույթի ազդեցությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 350