Jump to content

Ինվենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ի. Ս. Բախի 4-րդ ինվենցիայի սկիզբը (BWV 775)

Ինվենցիա (լատին․՝ inventio հնարանք, գյուտ բառերից, ուշ լատ. նշանակությունը՝ [օրիգինալ] հնարանք), իմիտացիոն ոճի երկձայն կամ եռաձայն պոլիֆոնիկ գործիքային ստեղծագործություն, որ գրվում են պոլիֆոնիկ տեխնիկայի տարբեր ձևերով՝ իմիտացիայի, կանոնի, պարզ կամ բարդ ձայնակարգության ձևով։ Յոհան Սեբաստիան Բախն «ինվենցիա» է անվանել իր հայտնի 15 երկձայն (BWV 772–786) և 15 եռաձայն (BWV 787–801, «սիմֆոնիաներ») գործերը (գերմ.՝ Inventionen und Sinfonien), որոնք գրել է իրենց ուսանողների համար՝ որպես ֆուգայի առջև նախապատրաստական վարժություններ՝ մատների ամբողջական անկախության հասնելու և կլավեսինի վրա բարդ պոլիֆոնիկ երաժշտություն կատարելու ունակության զարգացման համար։ Կոմպոզիտորը ճշգրիտ է ընտրել իր պիեսների անունը, քանի որ նրա ինվենցիաներն իսկապես լի են հնարանքներով, սրամիտ համադրություններով և ձայների փոփոխությամբ։ Տերմինն առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի կոմպոզիտոր Կլեման Ժանեկենը 16-րդ դարում[1], ապա այն գործածել են նաև ուրիշ կոմպոզիտորներ, այդ թվում՝ Չեզարե Նեգրին] (1604)[2], Բյաջո Մարինին (1629)[3], Ֆրանչեսկո Անտոնիո Բոնպորտին (1712)[4]։

Ինքնուրույն գեղարվեստական արժեք ունեցող բոլոր ինվենցիաները գրվել են որպես ֆուգաներ՝ տեխնիկական նախապատրաստական վարժություններ կատարելու համար։ 20-րդ դարի կոմպոզիտորները լայնորեն կիրառել են պոլիֆոնիկ երաժշտության ժանրերը, մասնավորապես՝ Վերածննդի ինվենցիան, որը մեկնաբանվում է առավել ազատ։

Ինվենցիաների հեղինակ են Ա. Բերգը («Վոցցեկ» օպերայի 3-րդ գործողությունը), Բոգուսլավ Մարտինուն (Ինվենցիա նվագախմբի համար), Ա. Ժոլիվեն (12 ինվենցիա՝ հոգևոր և լարային հնգյակի, շեփորի և տրոմբոնի համար), Ռ. Կ. Շչեդրինը («Պոլիֆոնիկ տետր»), Բ. Ի. Տիշչենկոն (12 Ի.՝ երգեհոնի համար), Ս. Ա. Գուբայդուլինան (դաշնամուրի համար), Ա. Խաչատրյանը («Ինվենցիա»՝ ադաջո «Գայանե» բալետից, 1947), Գ. Հովունցը (շարք՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, №1 op. 3, 1968, №2 op. 5, 1970, №3 op. 6, 1971, 10 ինվենցիոն պիես՝ փայտե փողային գործիքների և դաշնամուրի համար, op. 4, 1969, 10 Ինվենցիոն պիես՝ լարային գործիքների և դաշնամուրի համար, op. 7, 1972, կոնցերտ. ինվենցիաներ՝ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, op. 8, 1974, 10 ինվենցիոն պիես՝ պղնձե փողային գործիքների և դաշնամուրի համար, op. 9, 1975, «Հնչյունի հարմոնիա» կոնցերտ. ինվենցիաներ՝ թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար, op. 10, 1976) և ուրիշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1er livre des inventions musicales de M. Cl. Janequin. Contenant la Guerre, la Bataille de Metz, la Jalouzie. Le tout à 5 parties nouvellement reveu, corrigé. Nicolas Du Chemin, Paris, July 1555.
  2. Nuove inventioni di balli.
  3. Sonate, symphonie … con altre curiose e moderne inventioni.
  4. Invenzioni da camera, для скрипки и фортепиано.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ն. Վ. Դերոյան, Երաժշտական ստեղծագործության վերլուծություն, Երևան, 1985։
  • Протопопов В. В. История полифонии в её важнейших явлениях. Часть 2. Москва, 1965
  • Komorowski H.-P. Die «Invention» in der Musik des 20. Jahrhunderts. Regensburg, 1971.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Соловьёв Н. Ф. (1890–1907). «Инвенция». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Инвенция // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 350
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինվենցիա» հոդվածին։