Ինվեկտիվ
Ինվեկտիվ (լատիներեն՝ invectiva (oratio) - «մեղադրական ճառ» < լատիներեն՝ invehor - «նետվում եմ, հարձակվում եմ»), գրական ստեղծագործության ձև, որևէ բացասական երևույթի կամ անձնավորության դեմ ուղղված զայրալից, մերկացնող ելույթ[1]։
Անտիկ գրականության մեջ հանդես եկող ինվեկտիվը առանձնանում էր դատապարտման սրությամբ և համարվում էր պամֆլետի ձևի տարատեսակներից մեկը։ Ամենահայտնի օրինակներից են փոխադարձ ինվեկտիվները՝ գրված Գայուս Սալյուստիուս Կրիսպոսի և Մարկոս Տուլիոս Կիկերոնի կողմից (լատիներեն՝ Invectiva in Ciceronem և լատիներեն՝ Invectiva in Sallustium)։
Գեղարվեստական գրականության մեջ ինվեկտիվ են կոչվում քննադատական կրքոտ շնչով գրված կամ երգիծական այն ստեղծագործությունները, որոնք սուր կերպով խարազանում են հասարակական հետադեմ ուժերին, անարդարությունը, կեղծիքը։ Այդպիսի գործեր են Լերմոնտովի «Պոնտի մահը», Դուրյանի «Տրտունջքը», Չարենցի «Դաշնակցականներին» բանաստեղծությունները և այլ երկեր։ Ինվեկտիվ կարելի է համարել նաև Մ. Նալբանդյանի «Երկու տող» պամֆլետը։
Ինվեկտիվը տարբերվում է էպիգրամից նրանով, որ բանաստեղծական ձևը պարտադիր չէ և զվարճական հումորային կողմի բացակայությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 139.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||