Jump to content

Ի՜նչ բախտավոր է «թուրք եմ» ասողը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ne Mutlu Türküm Diyene եզրույթը և միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դրոշը Պենտադակտիլոսում

Ne mutlu Türküm diyene! (հայերեն՝ Ի՜նչ բախտավոր է «թուրք եմ» ասողը), Թուրքիայի Հանրապետության նշանաբանը։ Առաջին անգամ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը օգտագործել է այս եզրույթը Թուրքիայի անկախության տասներորդ տարելիցի ժամանակ` 1933 թվականի հոկտեմբերի 29-ին Թուրքիայի հանրապետության օրվա կապակցությամբ։ 1972 թվականին Թուրքիայի կրթության և գիտության նախարարության կողմից ներառվել է յուրաքանչյուր ուսումնական օրվա սկզբին պարտադիր արտասանվող «աշակերտական երդման» տեքստի մեջ[1][2]։ 2013 թվականին իշխող ԱԶԿ-ական կառավարությունը չեղարկել է պարտադիր «աշակերտական երդման» կարգը[3]։

Տասներորդ տարելիցի ելույթի տեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ թուրք ազգ! Դուք լսել եք իմ խոսքերից շատերը, որոնք խոստանում են հաջողություն մեր աշխատանքում տասնհինգ տարվա ընթացքում: Բարեբախտաբար, այս խոսքերից ոչ մեկում ես թույլ չեմ տվել մի սխալ, որը կխաթարի իմ ազգի վստահությունն իմ հանդեպ: Այսօր ես ասում եմ նույն հավատով ու հաստատակամությամբ, որ թուրք ազգը, մեծ ազգ է, և ողջ քաղաքակիրթ հանրությունը կարճ ժամանակում ևս մեկ անգամ կճանաչի դա: Ես երբեք չեմ կասկածում, որ թյուրքիզմի մոռացված քաղաքակիրթ որակներն ու քաղաքակրթական մեծ կարողություններն նոր արևի պես կծագեն բարձր քաղաքակրթության հորիզոնում: Թուրք ազգ! Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ յուրաքանչյուր տասը տարին մեկ, որ գնում է դեպի հավերժություն, նշեք այս մեծ ազգային տոնը ավելի մեծ պատիվներով, երանությամբ, խաղաղությամբ և բարգավաճմամբ: Ի՜նչ բախտավոր է «թուրք եմ» ասողը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Necati Polat (2011 թ․ հոկտեմբերի 1). «A Tradition in Delivering Injustice: Judiciary and Rights in Turkey». Insight Turkey.
  2. «Nationalists stage protests against package across Turkey». Hürriyet. 2013 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  3. «Başbakanlık Mevzuatı Geliştirme ve Yayın Genel Müdürlüğü». www.resmigazete.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  4. Onuncu Yıl Nutku