Հանրապետության օր (Թուրքիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանրապետության օր

1933 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ելույթ է ունենում Թուրքիայի անկախության 10 ամյակի առթիվ:Ձախից աջ։ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ֆեվզի Չաքմաք, նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Քազըմ Օզալփ և վարչապետ Իսմեթ Ինյոնյու։
ՏեսակՀանրապետության օր և ազգային տոն
ԱմսաթիվՀոկտեմբերի 28 և Հոկտեմբերի 29
Տոնվում է{{{2}}} Թուրքիա, Հյուսիսային Կիպրոս Հյուսիսային Կիպրոս
սկսած1923 թվական
մինչևմինչ օրս
Հաստատված1923 թվական
Տոնումշքերթ, տոնական միջոցառումներ դպրոցներում, կառավարական, կրթական և մշակութային այլ հաստատություններում

Թուրքիայի հանրապետության օր (թուրքերեն՝ Cumhuriyet Bayramı), ազգային և պետական տոն Թուրքիայում և Հյուսիսային Կիպրոսում։ Տոնը նշվում է 1923 թվականից ի վեր, ամեն տարի հոկտեմբերի 29-ին։ Տոնակատարությունը տևում է 35 ժամ՝ սկսվելով հոկտեմբերի 28-ին ցերեկը ժամը 13:00-ից[1]:

Տոնը առաջին անգամ նշվել է 1923 թվականի հոկտեմբերի 29-ին, երբ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հայտարարեց, որ Թուրքիան այսուհետ համարվում է հանրապետություն։ Թուրքիան դե ֆակտո համարվում էր հանրապետություն 1920 թվականի ապրիլի 23-ին, որը համարվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կազմավորման սկիզբը։ Սակայն դե յուրե Թուրքիան հռչակվեց հանրապետության դրանից միայն երեք ու կես տարի անց։ 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հայտարարվեց, որ Թուրքիան ունի նոր անվանում «Թուրքիայի Հանրապետություն» (Türkiye Cumhuriyeti): Դրանից հետո, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ընտրվեց Թուրքիայի առաջին նախագահ։ Նրան տրվեց «Աթաթուրք» մականունը, որը թարգմանվում է որպես թուրքերի հայր։

1923 թվականին հանրապետություն հռչակելուց հետո կատարվել են բուրժուա-ազգայնական բնույթի բարեփոխումներ։ Պետությանը տրվեց աշխարհիկ բնույթ, մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվեց Անկարա, վերացվեց կրոնի գործերով նախարարությունը, պետականացվեց հոգևորականության ունեցվածքը, փակվեցին մուսուլմանական դպրոցները, կրթությունն ու արդարադատությունը հոգևորականության վերահսկողությունից հանձնվեցին պետության վերահսկողությանը։

Հետագա տարիներին ընդունվեցին եվրոպական նմուշի քրեական և քաղաքացիական օրենսգրքեր, արգելվեց բազմակնությունը, մտցվեց լատինական այբուբեն, մտցվեցին ազգանուններ, սահմանադրությունից հանվեց այն դրույթը, ըստ որի իսլամը հանդիսանում է պետական կրոն։

Այդ ամենի հետ մեկտեղ, 1924 թվականին թուրքական սահմանադրությունը Թուրքիայի բոլոր բնակիչներին հայտարարում էր թուրքեր, դրանով օրենսդրորեն արգելելով այդ երկրում ազգային փոքրամասնությունների գոյությունը, օրիկանականացնելով նրանց ասիմիլյացիան։ Սակայն Լոզանի պայմանագրի կնքումից հետո, երկրում որպես ազգային փոքրամասնություններ ճանաչվեցին հայերը, հույները և հրեաները։ Այս դրույթը ամրագրված է նաև Թուրքիայի Սահմանադրության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marat Terterov, Turkey: A Business And Investment Review, GMB Publishing Ltd, 2006, p. 94.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]