Ինդոնեզերեն
Ինդոնեզերեն | |
---|---|
Տեսակ | լեզու, գրական լեզու, կենդանի լեզու և գրական լեզու |
Ենթադաս | մալայերեն |
Երկրներ | Ինդոնեզիա[1] |
Խոսողների քանակ | 198 996 550 մարդ (2010)[2] և 43 627 550 մարդ (2010)[3] |
Վերահսկող կազմակերպություն | Agency for Language Development and Cultivation? |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | id |
ԳՕՍՏ 7.75–97 | инд 210 |
ISO 639-1 | id |
ISO 639-2 | ind |
ISO 639-3 | ind |
Indonesian language Վիքիպահեստում |
Ինդոնեզերենը (Բահասա Ինդոնեզիա) Ինդոնեզիայի պետական լեզուն է։ Պատկանում է Ավստրոնեզյան լեզուների ընտանիքի մալայա-պոլինեզյան լեզվախմբին։ Բահասա Ինդոնեզիային տիրապետում են աշխարհում 30 միլիոն մարդ։ Բահասա Ինդոնեզիան պետական լեզու է Ինդոնեզիայում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման այն 56-րդն է։
Ինդոնեզերենը մալայերենի ռիաու բարբառի ստանդարտ ձևն է, որը Ավստրալանեզական լեզուների մի ճյուղ է և Ինդոնեզական կղզեխմբում Շեղատառ տեքստդարեր շարունակ օգտագործվել է որպես lingua franca կամ միջէթնիկական շփման լեզու։
Ինդոնեզիան բնակչության թվով աշխարհի չորրորդ խոշորագույն երկիրն է։ Երկրի բնակչության գրեթե 100% տիրապետում է ինդոնեզերենին, որը համարվում է աշխարհում առավել շատ օգտագործվող լեզուներից մեկը[4] Ինդոնեզիացիներից շատերը բացի իրենց ազգային լեզվից հաճախ սահուն տիրապետում են նաև առնվազն ևս մեկ տարածաշրջանային լեզվի (օրինակների թվում կարող են լինել նաև չինական լեզուները), որոնք լայնորեն տարածված են ընտանիքներում և տեղական համայնքներում։ Պաշտոնական կրթության մեծ մասը, ինչպես նաև գրեթե ամբողջ ազգային լրատվությունը և հաղորդակցման այլ ձևերն իրականացվում են ինդոնեզերեն։ Արևելյան Թիմորում, որը Ինդոնեզիայի գավառն է եղել 1975 թվականից մինչև 1999 թվականները, ինդոնեզերենը ճանաչված է սահմանադրությամբ որպես երկու աշխատանքային լեզուներից մեկը (մյուսը անգլերենն է։ Կան նաև երկու պետականորեն ընդունված լեզուներ թեթումերենը և պորտուգալերենը)։
Լեզվի ինդոնեզական անունը հնչում է բահասա ինդոնեզիա (տառացիորեն "Ինդոնեզիայի լեզուն")։ Երբեմն լեզուն անվանում են ուղղակի «բահասա»։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ScriptSource - Indonesia
- ↑ https://www.ethnologue.com/language/ind
- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
- ↑ James Neil Sneddon. The Indonesian Language: Its History and Role in Modern Society. UNSW Press, 2004. Page 14."
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդոնեզերեն» հոդվածին։ |
|