Ինգրես (խաղ)
| Ինգրես | |
|---|---|
| Մշակող | Niantic Games Team |
| Հրատարակիչ | Niantic Games Team |
| Դիստրիբյուտոր | Google Play և App Store |
| Միջերեսի լեզու | անգլերեն |
| Թողարկման թվական | նոյեմբերի 15, 2012 և հուլիսի 14, 2014 |
| Պլատֆորմներ | iOS և Անդրոիդ |
| Շարժիչ | libGDX? և Unity |
| Ժանր | լ,րացված իրականություն, location-based game? և massively multiplayer online real-time strategy game? |
| Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ |
| PEGI | PEGI 3 |
| Կրիչ | թվային բաշխում և թվային ներբեռնում |
| Կառավարում | թաչսքրին |
| 🌐 | ingress.com(անգլ.) |
Ինգրես (անգլ.՝ ingress — մուտք) բազմամասնակցային դերակատարման խաղ է, որը մշակել է Niantic Labs ընկերությունը Գուգլի համար և որը աշխատում է Անդրոիդ և iOS համակարգերում[1]։
Պաշտոնապես թողարկվել է նոյեմբերի 16 2012 թվականին։ Վիրուսային գովազդը թողարկվել է նոյեմբերի 8-ին։ Որոշ տեղեկություններ խաղի մասին հայտնվել են դեռևս 2011 թվականի հուլիսի 12-ին San Diego Comic-Con International պարբերականում[2]։ Google-ի աշխատողները այս խաղի թեստավորումն են անցկացրել առնվազն 6 ամիս։ Ներկա պահին բեթա-թեստավորումը ավարտված է և խաղը հասանելի Google Play-ում, իսկ գրանցումը բաց է բոլորի համար[3]։. 2014 թվականի հուլիսի 14-ին AppStore-ում հասանելի դարձավ խաղի iOS տարբերակը։
2014 թվականին խաղը ընդգրկում էր 2 000 000 խաղացող ամբողջ աշխարհում[4]։.
Խաղի ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քայլելով իրական աշխարհում իրենց բջջային սարքերով, խաղի վիրտուալ աշխարհում խաղացողները պետք է գրավեն պորտալներ, որոնք իրական աշխարհում ինչ-որ տեսարժան վայրեր են։ Պորտալները ավելացվում են խաղացողների կողմից։ Որպեսզի գրավեն պորտալները և կատարեն խաղի մնացած գործողությունները օգտագործվում է այսպես կոչված ՛՛՛էկզոտիկ նյութ՛՛՛ (XM, eXotic Matter)։ Նյութը կուտակվում է պորտալներում և նաև հայտնվում է մարդկանց զանգվածների շուրջ բոլորը, օրինակ, ավտոբուսի կանգարներում։
Խմբեր (ֆրակցիաներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղում կան երկու ֆրակցիաներ. «Enlightened» (Լուսավորիչներ), որոնց գույնը վառ կանաչն է և «Resistance» (Ընդիմադիրներ), որոնց գույնը խաղում կապույտն է։ Ֆրակցիաները չեն տարբերվում իրենց խաղի ոճով՝ միայն գաղափարով և իրենց դերով խաղի սյուժեի մեջ։
Խաղի քարտեզի վրա խացողը ներկայացված է 40 մետր շարավիղ ունեցող շրջանով։ Քարտեզի վրա պատկերված են տների և ճանապարհների ուրվագծերը, նյութի լուսավոր կետեր, պորտալներ, կապեր, դաշտեր և բանակիներ։ Պորտալները, կապերը և դաշտերը ունեն իրենց ֆրակցիայի գույնը։ Իր գործողությունների մեծ մասի համար խաղացողը ստանում է AP՝ Գործողության Միավորներ (Action Points)։ Նա հավաքում է միավորները և ավելացնում իր մակարդակը, ինչպես նաև ստանում է ավելի բարձր մակարդակի առարկաներ օգտագործելու հնարավորություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ingress
- ↑ Google ARG Hints at Niantic Labs Conspiracy | Wired Magazine | Wired.com
- ↑ Ingress — Android Apps auf Google Play
- ↑ Dean Takahashi (9 февраля 2014). «Google Niantic's Ingress aims to make gamers thinner and more social in the real world (interview)». VentureBeat. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://geektimes.ru/post/175407/ - ինչպես խաղալ (ռուս.)