Իմ ընկեր Դամերը
Իմ ընկեր Դամերը անգլ.՝ My Friend Dahmer | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | թրիլեր, դրամա, կենսագրական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | ապրիլ 2017 և հունիսի 1, 2018 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մարկ Մեյերս |
Դերակատարներ | Ռոսս Լինչ, Վինսենթ Քարթայզեր, Ալեքս Վուլֆ, Էն Հեչ և Գաբրիելա Նովոգրաց |
Երաժշտություն | Էնդրյու Հոլանդեր |
Կինոընկերություն | Aperture Entertainment |
Տևողություն | 107 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Իմ ընկեր Դամերը» (անգլ.՝ My friend Dahmer), ամերիկյան կենսագրական ֆիլմ սերիական մարդասպան Ջեֆրի Դամերի մասին, նկարահանված 2017 թվականին ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մեյերսի կողմից։ Գլխավոր դերակատարը Ռոսս Լինչն է։ Ֆիլմը հիմնված է համանուն վեպի վրա, որը թողարկել է մուլտիպլիկատոր Ջոն Բեկդերֆը, ով 1970-ականների վերջին Revere High School դպրոցում եղել է Դամերի համադասարանցին և ընկերը[1]։ Ֆիլմն անդրադառնում է կամքի ազատության՝ փիլիսոփայական և բարոյական խնդիրներին, ինչպես նաև ընտանիքի, կրթական հաստատության և հասարակության ազդեցությանն անձի ինքնահաստատման վրա։ Ֆիլմին բացառիկություն է տալիս այն փաստը, որ սա Ջեֆրի Դամերի կենսագրությանը նվիրված բոլոր կենսագրական ֆիլմերից միակն է, որն անդրադառնում է նրա դպրոցական, պատանեկան տարիներին՝ փորձելով բացահայտել դաժանության ձևավորման իրական պատճառներն ու պայմանները[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեֆրի Լայոնել Դամերն ապրում է ծնողների և կրտսեր եղբոր հետ Օհայո նահանգի Բաթում քաղաքում։ Նա սովորում է Revere High School դպրոցում, բայց ինտրովերտ լինելու պատճառով դպրոցում հայտնի չէ։ Որպես զբաղմունք երիտասարդը տարբեր թթուներով քայքայում է սատկած կենդանիների դիերը։ Պարբերաբար ենթարկվում է այլ աշակերտների հարձակումներին։ Ծնողների ամուսնալուծման պատճառով, Ջեֆրին նրանց հետ կոնֆլիկտի մեջ է մտնում և սկսում օգտագործել մեծ քանակությամբ ալկոհոլ։ Այս ամենը նկատում են դասընկերները, բայց դպրոցի անձնակազմն անպատասխանատվություն է ցուցաբերում։
Մի շարք հիմար արարքների շնորհիվ տղան հարգանք և ընկերներ է ձեռք բերում։ Ջեֆրին ոգեշնչում է Բեքդերֆին ավարտական նախօրեին ստեղծել Դամերի բազմաթիվ նկարներ տարբեր զավեշտական իրավիճակներում (որոնք հետագայում ձևավորել են գրաֆիկական վեպը)։ Միևնույն ժամանակ, Դամերը սկսում է զգալ, որ համակրում է տղամարդկանց։
Գիտակցելով իր համասեռամոլությունը և ընտանեկան խնդիրները, Ջեֆրին դադարեցնում է ընկերների հետ շփումը։ 1978 թվականի ամռանը Ջեֆրիի ծնողներն ամուսնալուծվում են և Դամերի մայրն ու կրտսեր եղբայր Դևիդը մեկնում են Վիսկոնսին նահանգ, իսկ հայրը սկսում է ապրել հյուրատանը։ Այս դեպքերի պատճառով էլ տղան 18 տարեկան հասակում սկսում է ապրել միայնակ։
Սոցիալական մեկուսացման, ընկերների և հարազատների հետ կապը կորցնելու հետևանքով, Ջեֆրին նույն թվականի հունիսի 18-ին ուղևորվում է ճանապարհորդության, որի ընթացքում էլ կատարում է իր առաջին սպանությունը, որի զոհը դառնում է 18-ամյա ավտոարշավորդ Սթիվեն Հիքսը։
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի սցենարի գաղափարը ծնվել է 2014 թվականին՝ Մայք Մեյերսի և Ջոն Բեքդերֆի ծանոթությունից հետո։ Ֆիլմը նկարահանվել է Օհայո նահանգում, այն տանը, որտեղ Ջեֆրի Դամերն անցկացրել է մանկությունը և պատանեկությունը և գործել իր առաջին սպանությունը[3][4]։ Նկարահանումներին նախապատրաստվելիս Ռոս Լինչը դերի մեջ մտնելու նպատակով մի քանի շաբաթ դիտել է Դամերի հետ հարցազրույցները և շփվել նրա դպրոցական ընկերների և ծանոթների հետ[5][6]։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի ապրիլի 21-ին Թրայբեկի կինոփառատոնում[7]։ Ամերիկյան կինովարձույթում ֆիլմը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 5-ին[8]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել կինոքննադատների կողմից[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Stuaru Warner (2017-11-06)։ «Jeffrey Dahmer's Friend Derf: About His Classmate the Serial Killer»։ Phoenix New Times (անգլերեն)։ Վերցված է 2019-10-17
- ↑ David Barnett (2017-11-12)։ «In New Film, 'My Friend Dahmer' Author Portrays Serial Killer As Sympathetic Outcast»։ NPR.org (անգլերեն)։ Վերցված է 2019-10-17
- ↑ «Bone Fragments, Many Human, Are Found at Suspect's Ohio. July 31, 1991»
- ↑ «2017's Darkest Serial Killer Movie Follows Teen Jeffrey Dahmer. May 16, 2017»
- ↑ «Something terrifying happened when actor cursed Jeffrey Dahmer while filming ‘My Friend Dahmer’ at murder home. NOV 01, 2017»
- ↑ «Bone Fragments, Many Human, Are Found at Suspect's Ohio. July 31, 1991»
- ↑ «FILM GUIDE MY FRIEND DAHMER»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-31-ին։ Վերցված է 2020-04-28
- ↑ «Мой друг Дамер (2017) My Friend Dahmer (original title)»
- ↑ «My Friend Dahmer 2017 METASCORE Generally favorable reviews based on 26 Critics»
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Անգլերեն ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- 2017 դրամա ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ թրիլեր ֆիլմեր