Իմրե Վալյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմրե Վալյոն
Ծնվել էդեկտեմբերի 7, 1940(1940-12-07) (83 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Մասնագիտությունոչ գեղարվեստական գրող
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
Կայքplanetary-transformation.com
 Imre Vallyon Վիքիպահեստում

Իմրե Վալյոն (հունգ.՝ Imre Vallyon, դեկտեմբերի 7, 1940(1940-12-07), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարական ծագման նորզելանդացի գրող, հոգևոր գուրու, դատապարտված մանկապիղծ[1]։

2008 թվականին արժանացել է Էշթոն Ուայլի անվան բարեգործական վստահության գիրք մրցանակին իր քառահատոր «Մտքի երկինքն ու դժոխքը» տրակտատի համար, որը քննադատները նկարագրում են որպես «մարդկային գիտակցության և տարիքային իմաստության ուշագրավ և սպառիչ աշխատանք»[2]։

Իմրե Վալյոնը 1998 թվականին Նոր Զելանդիայի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա բանտարկության առնվազն չորս անգամ աղջիկ երեխայի սեռական բռնության ենթարկելու համար[3], Նիդերլանդական NOS մեդիա֊ընկերությունը 2020 թվականին հրապարակել է լրագրողական հետաքննություն, որի ժամանակ հայտնաբերվել են Վալյոնի մանկապղծության այլ զոհեր[4]։ NOS-ի հոդվածը խոսում է նաև Վալյոնի կողմից ANBI (հանրային բարեգործական կազմակերպության) կարգավիճակի օգտագործման մասին։

Վալյոնը հիմնադրել է Բարձրագույն ուսուցման հիմնադրամը, որը միջազգային հոգևոր դպրոց է՝ ստեղծված օգնելու մարդկանց՝ հնարավորություն ընձեռելով խմբակային միջավայրում զբաղվելու հոգևոր աշխատանքով, ինչպես նաև ղեկավարում է 2006 թվականին հիմնադրված Sounding-Light հրատարակչությունը՝ «տպագրելու բարձրորակ գրքեր և մուլտիմեդիա նրանց համար, ովքեր զգում են համընդհանուր իմաստության և գիտելիքի կապը»[5]։

Նոր Զելանդիայի գրողների միության անդամ է[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմրե Վալյոնը ծնվել է 1940 թվականին Բուդապեշտում։ Իմրեն Նոր Զելանդիա է գաղթել 16 տարեկան հասակում։ Չնայած ծնվել է որպես հռոմեական կաթոլիկ, արագորեն ընկղմվել է այլ հոգևոր աշխարհ։ Նա միացել է արևմտյան մոգական, հերմետիկ, ռոզենկրեյցերական և կաբալիստական ուխտերում, աշխատել է արևելյան տարբեր յոգերի և սվամիների հետ։ Նա ուսումնասիրել է յոգա, զեն, սուֆիզմ, արևելյան և արևմտյան միստիցիզմ, տարո քարտեր, աստղագուշակություն, նումերոլոգիա, էզոթերիկ հոգեբանություն և պարա հոգեբանություն։ Նրա ուսուցումը վերը թվարկված ուղղություններից շատերը ներառում է մեկում՝ ուսուցանելով Mantra-Yoga, Kabbalah, շնչառական տեխնիկա, լուռ մեդիտացիա, տանտր տեխնիկա և այլն։ 1980 թվականից Իմրե Վալյոնը իր ծավալուն գրվածքների և սեմինարների միջոցով ամբողջ աշխարհում ուսուցանում է «Տարիքի հետ եկող իմաստություն»։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մտքի երկինքն ու դժոխքը», Արդի գիրք մրցանակաբաշխության (Living Now Book Awards) ոսկե մեդալ Լուսավորության/հոգևորականություն կատեգորիայում, 2009[7]
  • «Մտքի երկինքն ու դժոխքը», Էշթոն Ուայլի անվան բարեգործական վստահության գիրք մրցանակ, 2008
  • «Մտքի երկինքն ու դժոխքը» և «Մեդիտացիայի արվեստը» գրքերը Նոր Զելանդիայի գրողների միության կողմից ընտրվել են ներկայացնելու Նոր Զելանդիան Ֆրանկֆուրտի 2012 թվականի գրքի միջազգային տոնավաճառում որպես Պատվո հյուր

Հրատարակված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր ISBN Լեզու
1990 The Magical Mind 9780909038-11-3 Անգլերեն
2005 The Divine Plan 9780909038-53-3 Անգլերեն
2005 'The Sedona Talks 9780909038-54-0 Անգլերեն
2005 Heart to Heart Talks 9780909038-55-7 Անգլերեն
2007 The Art of Meditation 9780909038-56-4 Անգլերեն
2008 Heavens and Hells of the Mind (Four volume boxed set) 9780909038-30-4 Անգլերեն
2008 Heavens and Hells of the Mind (Volume 1: Knowledge) 9780909038-31-1 Անգլերեն
2008 Heavens and Hells of the Mind (Volume 2: Tradition) 9780909038-32-8 Անգլերեն
2008 Heavens and Hells of the Mind (Volume 3: Transformation) 9780909038-33-5 Անգլերեն
2008 Heavens and Hells of the Mind (Volume 4: Lexicon) 9780909038-34-2 Անգլերեն
2009 A Spirituális Harcos 9780909038-57-1}} Հունգարերեն
2009 Le Chemin du Guerrier Spirituel 9780909038-58-8}} Ֆրանսերեն
2010 Les Conférences de Sedona 9780909038-59-5}} Ֆրանսերեն
2010 l'Art de la Méditation 9780909038-60-1}} Ֆրանսերեն
2010 Planetary Transformation 9780909038-61-8 Անգլերեն
2010 Felkészülés az Új Korra 9780909038-62-5 Հունգարերեն
2011 De Kunst van Meditatie 9780909038-63-2 Հոլանդերեն
2011 The Warrior Code 9780909038-64-9 Անգլերեն
2012 The New Planetary Reality 9780909038-65-6 Անգլերեն
2012 De Code van de Krijger 9780909038-66-3 Հոլանդերեն
2014 The New Heaven & the New Earth 9780909038687 Անգլերեն
2014 Il Camino Del Guerriero Spirituale 9780909038670 Իտալերեն
2015 The Journey Within 9780909038-70-0 Անգլերեն
2016 The Way of the Spiritual Warrior 9780909038-49-6 Անգլերեն

Էլեկտրոնային գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 Why Meditate? 9780909038-91-5 Անգլերեն
2012 The Mystery of Death 9780909038-92-2 Անգլերեն
2012 Know Your Own Mind 9780909038-94-6 Անգլերեն
2012 The Beatitudes 9780909038-95-3 Անգլերեն
2012 Planetary Transformation 9780909038-90-8 Անգլերեն
2012 Peace of Mind in a Troubled World 9780909038-89-2 Անգլերեն
2012 The Coming Avatara 9780909038-93-9 Անգլերեն
2012 Silence 9780909038-96-0 Անգլերեն
2012 Love and Wisdom 9780909038-98-4 Անգլերեն
2013 Karma 9780909038-97-7 Անգլերեն
2013 The New Planetary Reality 9780909038-88-5 Անգլերեն
2013 The Sedona Talks 9780909038-85-4 Անգլերեն
2013 The Art of Meditation 9780909038-86-1 Անգլերեն
2013 The Warrior Code 9780909038-87-8 Անգլերեն
2014 Living The Spiritual Life Today 9780909038-99-1 Անգլերեն
2014 What You Need For The Journey You Already Have Within You 9780909038-21-2 Անգլերեն
2014 Daily Meditations 9780909038-22-9 Անգլերեն
2014 Finding True Happiness 9780909038-20-5 Անգլերեն
2014 The New Heaven and the New Earth 9780909038-84-7 Անգլերեն
2014 ¿Por Qué Meditar? 9780909038-18-2 Spanish
2014 Shadowland 9780909038-23-6 Անգլերեն
2015 The Divine Plan And The Destiny Of Mankind 9780909038-83-0 Անգլերեն
2015 God The Mother 9780909038-24-3 Անգլերեն
2015 Enseignements De Cœur À Cœur 9780909038-48-9 Ֆրանսերեն
2016 The Way of the Spiritual Warrior 9780909038-17-5 Անգլերեն

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր ISBN
2006 Chants of Illumination 1: Sanskrit Mantras to the Light 9780909038-73-1
2007 Chants of Illumination 2: Sanskrit Mantras to the Divine Mother 9780909038-74-8
2010 Chants of Illumination 3: Sanskrit Mantras to the Heart 9780909038-75-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shadwell, Talia (2017 թ․ փետրվարի 26). «Spiritualist sex-abuse». PressReader.com. Sunday Star-Times. Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  2. «Nth Shore Writer Rewarded for Literary Excellence». Scoop Independent News. 2008 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. «Stuff». www.stuff.co.nz. Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  4. «Spirituele groep breekt met leider na seksueel misbruik jonge meisjes». nos.nl (հոլանդերեն). 2020 թ․ փետրվարի 4. Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  5. Sounding-Light Publishing official website
  6. «Imre Vallyon». Authors.org.nz. The New Zealand Society of Authors. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  7. «Living Now Book Awards». Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմրե Վալյոն» հոդվածին։