Իմրե Շարկադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իմրե Շարկադի
Ծնվել է օգոստոսի 13, 1921(1921-08-13)[1][2]
Ծննդավայր Դեբրեցեն, Հունգարիա
Վախճանվել է ապրիլի 12, 1961(1961-04-12)[1][2] (39 տարեկանում)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարիա
Մասնագիտություն սցենարիստ, գրող, լրագրող և դրամատուրգ
Լեզու հունգարերեն
Քաղաքացիություն Flag of Hungary.svg Հունգարիա
Ստեղծագործական շրջան 1948-1961
Ժանրեր վեպ, վիպակ, նովել, պատմվածք, պիես
Պարգևներ Կոշութի մրցանակ և Աթիլա Յաժեֆի մրցանակ
Imre Sarkadi Վիքիպահեստում

Իմրե Շարկադի (հունգ.՝ Imre Sarkadi, 13 օգոստոսի, 1921, Դեբրեցեն12 ապրիլի, 1961, Բուդապեշտ), հունգարացի գրող[3], դրամատուրգ, լրագրող։ Կոշութի անվան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմրե Շարկադին ծնվել է 1921 թվականի օգոստոսի 13-ին Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1941 թվականին Դեբրեցենում՝ աշխատելով որպես դեղագործի օգնական։ 1943-1944 թվականներին աշխատել է տպագրատանը։ 1946 թվականին տեղափոխվել է Բուդապեշտ ու սկսել զբաղվել լրագրությամբ։

1961 թվականի ապրիլին Իմրե Շարկադին ինքնասպանություն է գործել՝ դուրս նետվելով պատուհանից։ Սակայն դրա պատճառները (ինչպես նաև այն, թե դա իսկապես եղել է ինքնասպանություն, թե ոչ) ստույգ հայտնի չեն[4]։ Նրա ինքնասպանության հիմնական պատճառներից մեկը համարվում է հիասթափությունը սոցիալիստական իրականությունից 1956 թվականի Հունգարական հեղափոխությունից հետո։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմրե Շարկադին, այսպես կոչված, «լուսավոր քամիների սերնդի» ներկայացուցիչ է, այսինքն՝ այն երիտասարդ հունգարացի գրողներից, ովքեր իրենց գրական գործունեությունն սկսել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և գովերգել են սոցիալիստական բարեփոխումները հետպատերազմական Հունգարիայում։

Իմրե Շարկադիի ստեղծագործությունների հիմնական թեման եղել է հունգարական գյուղի կյանքը, Հունգարիայում Միկլոշ Հորթիի իշխանության տարիներին տեղի ունեցած ողբերգական կոնֆլիկտները, գյուղում սոցիալիստական հարաբերությունների հաստատման ժամանակ առաջացած խնդիրները։ Նրա երկերում արտացոլված են հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունները, քննարկված են սոցիալիստական բարոյականության խնդիրները, ցույց է տրված հունգարական հասարակության մեջ նոր մարդու կայացումը։ Իր հրապարակախոսական հոդվածներում նա քննարկել է հունգարական գրականության ու արվեստի հարցերը։

Իմրե Շարկադին գրել է պիեսներ Բուդապեշտի թատրոններից մեկի համար։

Իմրե Շարկադիի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով։ Նրա պիեսները բեմադրվել են նաև ԽՍՀՄ-ում։ Նրա «Ջրհորում» և «Ճշմարտություն» նովելների հիման վրա նկարահանվել է «Կարուսել» ֆիլմը[5][6], որը պատմում է գյուղացի տղայի ու աղջկա մասին, ովքեր հանուն իրենց սիրո որոշում են դեմ գնալ գյուղի հիերիարխիկ կենսաձևին։ 1956 թվականին ֆիլմը ներկայացրել է հունգարական կինեմատոգրաֆիան Կաննի կինոփառատոնում։

Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

վեպեր

  • Oszlopos Simeon (1948)
  • Յանոշ Գալի ուղին (Gál János útja, 1950)
  • Ուրվականը գնում է Սեկեշի (1950)
  • Վարդեր (Rozi, 1950)
  • Մրրիկ (Viharban, 1955)
  • Խենթն ու հրեշը (1960)

վիպակներ

  • Գազանը ագարակից (1953)
  • Վախկոտը (A gyáva, 1961)
  • Կորուսյալ դրախտ
  • Զոլտան Շեբեկի գրությունները
  • Փողոցներում խելքով քայլիր

պատմվածքների ժողովածուներ

  • Միհայ Բարտայի երջանկությունը (Barla Mihály szerencséje, 1952)
  • Արոսենիների արահետ (1954)
  • Չկայացած հանդիպում (1956)

պիեսներ

  • Ճանապարհ ագարակից (1952)
  • Սեպտեմբեր (Szeptember, 1955)
  • Oszlopos Simeon (1960)
  • Կորուսյալ դրախտ (1961)

ֆիլմերի սցենարներ

  • Կարուսել (1955)
  • Գիշատիչ (1961)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոշութի մրցանակ (1955)
  • Աթիլա Յաժեֆի մրցանակ (1951, 1952, 1954)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. В. М. Кожевникова. Литературный энциклопедический словарь. - Москва, Советская энциклопедия, 1987.
  4. SARKADI IMRE (հունգարերեն)
  5. «Կարուսել» ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում (ռուս.)
  6. «Կարուսել» ֆիլմը kino-teatr.ru կայքում (ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Акунин Борис. Писатель и самоубийство. Новое литературное обозрение, 2001 г.
  • Benjamin László: Sarkadi Imre. Bibliográfia; FSZEK, Bp., 1971
  • Kónya Judit: Sarkadi Imre alkotásai és vallomásai tükrében; Szépirodalmi, Bp., 1971 (Arcok és vallomások)
  • Hajdu Ráfis: Sarkadi Imre; Akadémiai, Bp., 1973 (Kortársaink)
  • Sarkadi Imre emlékszám; Hajdú Megyei Lapkiadó Vállalat, Debrecen, 1981
  • Márkus Béla: Átdolgozások kora. Sarkadi Imre és a sematizmus; Kossuth Egyetemi Könyvtár, Debrecen, 1996 (Csokonai könyvtár)
  • Pokolraszállás: Sarkadi Imre emlékezete. Szerk. Márkus Béla. Budapest: Nap. 2001. = Emlékezet, ISBN 9638116803

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]