Իմրան Խան (դերասան)
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Մեդիսոն, ԱՄՆ[1] |
Կրթություն | Bombay Scottish School?, Նյու Յորքի կինոակադեմիա և Fremont High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Իմրան Խան (անգլ.՝ Imran Khan, ի ծնե Իմրան Պալ, հունվարի 13, 1983, Մեդիսոն, ԱՄՆ[1]), հնդիկ դերասան, որը նկարահանվել է Բոլիվուդում։ Տղամարդու լավագույն դեբյուտային դերի համար արժանացել է Filmfare Award մրցանակին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմրան Խանը Հնդկաստանի կինոարտադրության մեջ կարևոր դեր խաղացող Հուսեյին Խանի կինեմատոգրաֆիական «դինաստայի» ներկայացուցիչն է։ Մասնավորապես իր մոր՝ Նուջատ Խանի կողմից նա հանդիսանում է հայտնի ռեժիսոր Նասիրա Հուսեյնի թոռը, կինոպրոդյուսեր Թահիրա Հուսեյնի եղբորորդու ծոռը և ռեժիսոր Մանսուր Խանի, դերասան և ռեժիսոր Աամիր Խանի, դերասաններ Թարիք Խանի և Ֆեյզալ Խանի, դերասանուհիներ Ֆարհաթի և Նիհաթ Խանի զարմիկը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականից ամուսնացել է Ավանտիկե Մալիկի հետ[3][4][5][6][7]։
2013 թվականի դեկտեմբերին զույգը հայտարարել է, որ սպասում է առաջնեկին[8], և 2014 թվականի հունիսի 9-ին ծնվել է նրանց դուստրը՝ Իմարան[9][10][11]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմրան սկսել է ֆիլմերում հանդես գալ որպես մանկական դերասան և «Դատավճիռ» և «Մրցակից» ֆիլմերում խաղացել է երտասարդ կերպարներին։
Դերասանական դպրոցում անցկացվող դասընթացների ընթացքում նրան նկատել էր ռեժիսոր Աբաս Տիրևալը, որը առաջարկել է նրան գլխավոր դեր «Գիտե՞ս դու...» ֆիլմում։ Արդյունքում ֆիլմը արժանացել է քննադատների դրական գնահատանքին և առևտրային հաջողությունների և տղամարդու լավագույն դերի համար բերել դերասանին Filmfare Award մրցանակը, որը նա կիսել է Ֆարհան Ախթարի հետ[12]։
2012 թվականին Կարինա Կապուրի հետ նկարահանվել է «Ես մենակ եմ և դու ես մենակ» ֆիլմում, որն ունեցել է առևտրային հաջողություններ։ 2013 թվականին նրա մասնակցությամբ թողարկվել է երեք ֆիլմ՝ առաջինը «Մաթրու, Բիջլի և Մանդոլա» ֆիլմն էր, որի նկարահանումներին մասնակցելու համար նա երեք ամիս ապրել է Դելիում և սովորել է հարիանի լեզուն։ Նա այս ֆիլմում կատարել է նաև «Chaar Dina Ki» երգը։
Նույն տարվա վերջին լույս տեսած «Գեղեցկուհի, դու իմ սերն ես» ֆիլմում, որտեղ նա կրկին Կարինա Կապուրի հետ է նկարահանվել, նույնպես ձախողվել է վարձույթում։
2015 թվականին լույս է տեսել «Katti Batti » ֆիլմը, որի գլխավոր հերոսուհին Կանգան Ռանաուտին էր, այն ստացել է քննադատների ոչ միանշանակ արձագանքը և կրկին ձախողվել վարձույթում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1988 | Դատավճիռ | Qayamat Se Qayamat Tak | պատանի Ռաջ |
1992 | Մրցակիցը | Jo Jeeta Wohi Sikandar | պատանի Սանջիլալա |
2008 | Գիտե՞ս դու | Jaane Tu… Ya Jaane Na | Ջայ Սինգխ Ռաթհոր |
2008 | Առևանգում | Kidnap | Կաբիր Շարմա |
2010 | Ես ատում եմ սիրային պատմությունները | I Hate Luv Storys | Ջայ Դխինգրա |
2010 | Սուտ փրկության համար | Jhootha Hi Sahi | Ակաշ (հնչյունավորում) |
2010 | Բաժանումից հետո | Break Ke Baad | Աբհայ Գուլատի |
2011 | Դելիի խուլ անկյունները | Delhi Belly | Տաշի Դորջի Լհատու |
2011 | Իմ եղբոր հարսնացուն | Mere Brother Ki Dulhan | Քուշ Ագնիհոտրի |
2012 | Ես մենակ եմ և դու ես մենակ | Ek Main Aur Ekk Tu | Ռահուլ Կապուր |
2012 | Մատրուն, Բիջլին և Մանդոլան | Matru Ki Bijlee Ka Mandola | Հուկում Սինգխ Մատրու |
2013 | Մի անգամ Մումբայում 2 | Once Upon Ay Time In Mumbai Dobaara! | Ասլամ |
2013 | Ասում է և ցույց տալիս Բոմբեյը | Bombay Talkies | խաղում է ինքն իր դերում |
2013 | Գեղեցկուհի, դու իմ սերն ես | Gori Tere Pyaar Mein | Շրիրամ Բենկատ |
2015 | Լույսի հետ պայքարի մեթոդներ | Katti Batti | Մեդդի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 The Year Ahead: If your birthday is January 13...
- ↑ The Quint
- ↑ «Who is Imran Khan's fiancee Avantika Malik?»։ Oneindia Entertainment։ հունվարի 5, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-17-ին։ Վերցված է 2013-01-08
- ↑ Mulchandani, Amrita (հունիսի 22, 2011)։ «Aamir Khan's open to improvisations: Imran Khan»։ The Times of India։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-05-ին։ Վերցված է 2013-04-01
- ↑ «Imran Khan got engaged to Avantika»։ The Times of India։ հունվարի 18, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-09-ին։ Վերցված է 2013-03-30
- ↑ «Meet Imran Khan's bride»։ Rediff։ Վերցված է 2011-01-09
- ↑ «Imran Khan, Avantika's honeymoon in Phuket after wedding»։ The Times of India։ հունվարի 11, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-11-ին։ Վերցված է 2013-03-30
- ↑ «Imran Khan, Avantika Malik expecting their first baby in 2014»։ Deccan Chronicle։ դեկտեմբերի 6, 2013
- ↑ Iyer Meena (հունիսի 16, 2014)։ «I change Imara’s diapers because I’ve done it for Aamir’s kids: Imran Khan»։ Times of India։ Վերցված է հունիսի 15, 2014
- ↑ «It's a baby girl for new parents Imran Khan and Avantika Malik»։ Daily News and Analysis։ հունիսի 9, 2014։ Վերցված է հունիսի 16, 2014
- ↑ «Imran Khan, Avantika Malik name daughter Imara!»։ Zee News։ հունիսի 16, 2014։ Վերցված է հունիսի 16, 2014
- ↑ «Filmfare: 'Jodha...' bags 5, Priyanka, Hrithik shine»։ The Times of India (անգլերեն)։ 2009-03-01։ Վերցված է 2013-11-15
|