Իմիդ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իմիդ Նիկոլայի Առաքելյան
22 օգոստոսի, 1955 - 19 նոյեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Կուսապատ, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Կիչան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Իմիդ Առաքելյան (22 օգոստոսի, 1955, Կուսապատ, Մարտակերտի շրջան - 19 նոյեմբերի, 1992, Ֆիզուլի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմիդ Առաքելյանը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 22-ին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում՝ որպես մեխանիզատոր։ 1992 թվականի հուլիսի 4-ին տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաք, միացել տեղի կամավորներին։ Զոհվել է 1992 թվականի նոյեմբերի 19-ին Կիչան գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իմիդ Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.