Իլիջա (քաղաք, Բոսնիա և Հերցեգովինա)
Քաղաք | ||
---|---|---|
Իլիջա | ||
սերբախորվաթ․՝ Ilidža/Илиджа | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Երկրամաս | Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն | |
Կանտոն | Սարաևոյի | |
Համայնք | Իլիջա (համայնք) | |
Քաղաքապետ | Սենայիդ Մեմիչ | |
ԲԾՄ | 495 մետր | |
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | |
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | |
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | 38733 | |
Փոստային ինդեքս | 71 210 | |
Փոստային դասիչ | 71210 | |
Պաշտոնական կայք | opcinailidza.ba | |
| ||
Իլիջա (սերբախորվաթ․՝ Ilidža/Илиджа), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական հատվածում։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է Սարաևոյի օդանավակայանը և Բոսնա գետի Վրելո Բոսնե վտակը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է հարթ մակերևույթի վրա՝ ծովի մակարդակից 499 մետր բարձրության վրա։ Քաղաքը շրջապատված է լեռներով, որոնցից ամենաբարձրը Իգմանն է՝ 1502 մետր բարձրությամբ։ Ժելեզնիցա գետը (Բոսնայի վտակ) հոսում է քաղաքի կենտրոնով։
Մեղմ կլիմայի շնորհիվ Իլիջայում գործում է հանգստավայր[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդկանց առաջին բնակավայրերը եղել են նեոլիթի դարաշրջանում։ Հռոմեացիների օրոք տարածքը կոչվել է Աքվի Սուլֆուրի (Aquae Sulphurae)։
Միջնադարյան քաղաքը մտել է Վերխբոսնա շրջանի կազմում։ Կատերան՝ Կոստանդին Ծիրանածինի «Կայսրությունները կառավարելու մասին» տրակտատի մեջ հիշատակված բոսնիական առաջին երկու քաղաքներից մեկը, գտնվել է Իլիջայի տարածքում։
Ժամանակակից քաղաքի հիմքը դրվել է Օսմանյան տիրապետության օրոք։ Այդ ժամանակ քաղաքը ստացել է անվանումը թուրքական իլիջ բառից, որը թարգմանաբար նշանակում է «տեղ, որը բուժում է»։ Պահպանվել են XV-XVI դարերում կառուցված արևելյան ոճով տներ, ինչպես նաև մզկիթներ և կամուրջներ։
Իլիջան, ինչպես նաև ամբողջ Բոսնիան, անցել է ինդուստրացման գործընթաց՝ ընդգրկվելով Ավստրո-Հունգարիայի կազմում։ Կառուցվել են կայարան, երկաթուղի, հյուրանոցներ, ինչի շնորհիվ Իլիջան դարձել է Սարաևոյից հետո կարևորագույն քաղաքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|