Իզել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզել
Բնօրինակ անունթուրքերեն՝ İzel Çeliköz
Նաև հայտնի է որպեսİzel
Ծնվել էապրիլի 29, 1969(1969-04-29)[1][2] (54 տարեկան)
Յալովա, Թուրքիա
Երկիր Թուրքիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ
Գործիքներքամանչա և վոկալ
ԼեյբլUniversal Music Group
ԱնդամակցությունGrup Vitamin?
Կայքtncyapim.com/resmi-web-sitesi/izel-resmi-web-sitesi.html
 İzel Çeliköz Վիքիպահեստում

Իզել (թուրքերեն՝ İzel, կեղծանուն, ծննդյան անուն՝ Իզել Չելիքյոզ (թուրքերեն՝ İzel Çeliköz, ապրիլի 29, 1969(1969-04-29)[1][2], Յալովա, Թուրքիա), թուրք փոփ երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Յալովայում։ 1991 թվականին դարձել է «Եվրատեսիլ»-ում Թուրքիայի ներկայացուցիչներից մեկը։ Ռեյհան Քարաջայի և Ջան Ուղուրլուերի հետ համատեղ կատարել է «İki Dakika» երգը, մրցույթի արդյունքում Թուրքիայի ներկայացուցիչները զբաղեցրել են 12-րդ տեղը 22-ից։ Հանդես է եկել Իզել-Չելիք-Էրջան եռյակի կազմում, սակայն 1993 թվականին խումբը լուծարվել է, և Իզելը սկսել է մենակատարի կարիերան։ Նրա դեբյուտային ալբոմը կոչվում էր «Adak»։ 1997 թվականին Իզելը թողարկել է երկրորդ սոլո ալբոմը, որը ստացել է «Emanet» անվանումը, որի մեջ մտնող երգերից մեկը ձայնագրվել է Մուստաֆա Սանդալի մասնակցությամբ, հենց նա էլ դարձել է ալբոմի պրոդյուսերը։ Սկզբում Իզելը ցանկացել է, որ իր երկրորդ ալբոմի պրոդյուսերները դառնան Էրջան Սաաթչին և Այքութ Գյուրելը, սակայն նրանց հետ բանակցությունները փակուղի են մտել[3]։ 1999 թվականին Իզելը թողարկել է երրորդ ալբոմը, որը ստացել է «Bir Küçük Aşk» անվանումը։ Դրա ստեղծմանը մասնակցել է երգահան Ալթան Չեթինը, որը գրել է ալբոմում ընդգրկված բոլոր երգերը[4]։ Այդ ալբոմը վաճառվել է կես միլիոն տպաքանակով և Իզելին լայն ճանաչում է բերել[5]։ 2001 թվականին թողարկվել է Իզելի չորրորդ` «Bebek» ալբոմը, այն դարձել է Իզելի երկրորդ ալբոմը, որի ստեղծմանը մասնակցել է Ալթան Չեթինը։ Մի շարք երգերում օգտագործվել են արաբեսկներ[6]։ 2003 թվականին Իզելը թողարկել է իր հինգերորդ սոլո «Şak» ալբոմը[7]։ 2005-ին վեցերորդը՝ «Bir Dilek Tut Benim İçin»։ Իզելը մասնակցել է նաև Էմել Մյուֆթյուօղլուի ալբոմի ձայնագրությանը, որի վրա աշխատելիս ծանոթացել է Սեզեն Աքսուի և գործիքավորող Սինան Աքչիլի հետ։ 2007 թվականին թողարկվել է Իզելի «Işıklı Yol» յոթերորդ ալբոմը, այն թողարկել է Սինան Աքչիլը[8]։ Դրանից հետո Իզելն սկսել է աշխատել նոր ալբոմի վրա[9]։

Իզելի ալբոմներն ընդհանուր առմամբ թողարկվել են ավելի քան քան երկու միլիոն օրինակով[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի դեկտեմբերին Իզելը ենթարկվել է ակնեի հեռացման վիրահատության։ Երգչուհու կարծիքով՝ ակնեն հայտնվել է այն բանից հետո, երբ իմացել է, որ իր զուգընկերը դավաճանում է իրեն[11]։

2009 թվականի ապրիլին Իզելը երկրորդ վիրահատությունն է անցել և հայտարարել է, որ նա կունենա այնպիսի մաշկ, «ինչպիսին երեխայինն է»[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Aranjörlere suçlama». Milliyet (թուրքերեն). 1997 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2009 թ․ հունվարի 7-ին.
  4. «Artık ağlamak yok». Hürriyet (թուրքերեն). 1999 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  5. «Yemedim içmedim yaz kasedi çıkarttım». Hürriyet (թուրքերեն). 1999 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  6. «İzel'in kendi daha bebek». Radikal (թուրքերեն). 2001 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  7. «Aşk işimi unutturuyor». Güneş (թուրքերեն). 2003 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  8. «İzel albümünü bedevaya getirdi». Akşam (թուրքերեն). 2007 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  9. «İzel ABD'ye neden gidiyor». Superonline (թուրքերեն). 2009 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  10. «İzel Berlin'i ısıttı». Akşam (Turkish). 2003 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «15 yıllık sırrını açıkladı». Vatan (Turkish). 2008 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  12. «Cildim bebek gibi». Hürriyet (Turkish). 2009 թ․ ապրիլի 17. Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզել» հոդվածին։