Իդա Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Իդա Գրեյ
անգլ.՝ Ida Gray
Իդա Գրեյ.jpg
Ծնվել էմարտի 4, 1867(1867-03-04)
ԾննդավայրՔլարքսվիլ, Թենեսի, ԱՄՆ
Մահացել էմայիսի 3, 1953(1953-05-03) (86 տարեկանում)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունUniversity of Michigan School of Dentistry? և Միչիգանի համալսարան
Մասնագիտությունատամնաբույժ

Իդա Գրեյ Նելսոն (անգլ.՝ Ida Gray, մարտի 4, 1867(1867-03-04), Քլարքսվիլ, Թենեսի, ԱՄՆ - մայիսի 3, 1953(1953-05-03), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), առաջին աֆրոամերիկացի կինն է, որ Միացյալ Նահանգներում դարձել է ատամնաբույժ: Որբը հետաքրքրվել է ստոմատոլոգիայով, երբ գնացել էր կանանց փաստաբան Ջոնաթան Թաֆթի գրասենյակ աշխատանքի: Նրա գրասենյակում վերապատրաստումից հետո Գրեյը կարողանում է հաջողությամբ հանձնել Միչիգանի համալսարանի ստոմատոլոգիայի դպրոցի քննությունները: Երբ նա ավարտեց ատամնաբուժության դպրոցը, լայնորեն հռչակ ստացավ միայն նրա համար, որ եղել է առաջին աֆրոամերիկացի ատամնաբույժը ամբողջ Միացյալ Նահանգներում: Սրանից հետո շատ կանայք հետևեցին նրան: Գրեյը նախքան Չիկագո տեղափոխվելը վարժվել է Օհայոյում, որտեղ և մնացել է մինչև մահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Գրեյը ծնվել է 1867 թվականի մարտի 4-ին, ԱՄՆԹենեսի նահանգի Քլարքսվիլլ քաղաքում: Նրա մայրը դեռահաս Ջեննի Գրեյն է: Նրա հայրը եղել է սպիտակամորթ, իսկ երբ նրա մայրը մահացավ, Գրեյը գնացել է իր ազգական Քերոլայն Գրեյի մոտ բնակվելու (Ցինցինատի, Օհայո): Նա, Քերոլայնի երեք երեխաների՝ Հովարդի, Սուսանի և Մերի հետ, հաճախել է առանձնացված հանրակրթական դպրոցներ: Չնայած նրան, որ նա աշխատել է վաղ տարիքից՝ կար անելով, Գրեյը չի թողել իր դպրոցը և 1887 թվականին ավարտել է Գեինսի ավագ դպրոցը[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական տարիքում Գրեյը աշխատել է Ջոնաթան Թաֆթի գրասենյակներում, ով եղել է կանանց փաստաբան և վերապատրաստվել էր որպես ատամնաբույժ: Նա եղել է Օհայոյի ատամնաբուժության քոլեջի դեկանը: Միչիգանի համալսարանի կողմից հավաքագրվել է, որպեսզի օգնի ստեղծել իրենց առաջին ատամնաբուժական դպրոցը[1]: Գրեյը գրասենյակում աշխատել է մոտ երեք տարի, սովորելով բավար հանձնել Միչիգանի համալսարանի ստոմատոլոգիայի դպրոցի ընդունելության քննությունները: Դպրոց նա ընդունվել է 1887 թվականի հոկտեմբերի 1-ին[2]: Գրեյն այն ավարտել է 1890 թվականի հունիսին, դառնալով ԱՄՆ-ի առաջին կին ատամնաբույժը[1]:

Գրեյի ձեռքբերումը լայն տարածում ունեցավ, և նա բացեց իր ատամնաբուժական գրասենյակը Ցինցինատիի 219 Իններորդ փոցողում[3][4][5]: Իր պրակտիկայի ընթացքում նա սպասարկել է և՛ սպիտակամորթ, և՛ սևամորթ մարդկանց: Սրավորթ ԶԼՄ-ներում նա բազմիցս է մեջբերվել որպես այլ սևամորթ կանանց օրինակ[6]: 1895 թվականին մարտին, երբ ամուսնացավ Ջեյմս Սենֆորդ Նելսոնի հետ, նա իր պրակտիկան տեղափոխց Չիկագո: Վերջինս նատուրալիզացված ԱՄՆ-ի քաղաքացի էր, ով ծագումով Կանադայից էր: Մասնագիտությամբ իրավաբան էր, Իլինոյսի Ազգային գվարդիայի կապիտանն ու համբարակն էր, ապա երկար տարիներ աշխատել է որպես Չիկագո քաղաքի հաշվապահ[7]:

Քանի որ նա Ցինցինատիում էր, Նելսոնն սպասարկում էր թե՛ սևամորթ, թե՛ սպիտակամորթ հաճախորդների, ինչպես նաև մեծերին և երեխաներին: Նա ոգենշնչել է իր հիվանդներից մեկին՝ Օլիվիա Մ. Հենդերսոնին, որ դարձավ Չիկագոյի երկրորդ կին ատամնաբույժը: Չնայած նրան, որ իր գրասենյակը շատ անգամներ է տեղափոխվել, Նելսոնը մինչև 1928 թվականի կնոջ թոակի անցնելը շարունակում էր զբաղվել այդ գործով[8]: 1929 թվականին Նելսոնը, ում առաջին ամուսին Ջեյմսը մահացել էր 1926 թվականին, ամուսնանում է Վիլիամ Ռոլլինի հետ:[7]

Ի լրումն իր ատամնաբուժությանը, Նելսոնը ներգրավված է եղել մի քանի ակումբներում, իսկ նրա հասարակական գործունեությունը լայնորեն արծածվում էր սևամորթների մամուլում[9][10][11][12]: Նա ծառայել է որպես Չիկագոյի պրոֆեսիոնալ կանանց ակումբի փոխնախագահ[7], Օժանդակ կանանց ութերորդ գնդի փոխնախագահ[13] և եղել է Ֆիլիս Ուիտլիի հիմնադրած ակումբի անդամ[14]:

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Գրեյը մահացել է 1953 թվականի մայիսի 3-ին, Չիկագոյում: Միչիգանի համալսարանի ատամնաբուժության համալսարանում գործում է Իդա Գրեյի անունը կրող ամենամյա մրցանակ[8]: Չնայած նրան, որ Նելսոն Գրեյի կենսագրության մասին չկա ոչ մի ծավալուն աշխատություն, նա հաճախ է հիշվում աշխատանքներում որպես «ձեռքբերումների և ուրիշների համար օրինակ»[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]