Իդա Ադամյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox tenis.png
Իդա Ադամյանց
ռուս.՝ Ида Вартановна Адамьянц-Адамова
Ida Adamoff.jpg
Սեռիգական
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Բնակվելու վայրՖրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 26, 1910(1910-06-26)
Մահվան ամսաթիվհունիսի 5, 1993(1993-06-05) (82 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՓարիզ, Իլ-դը-Ֆրանս
Կարիերայի սկիզբ1930 թ.
Մենախաղ
Ամենաբարձր վարկանիշ13, 1931 թվական
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ֆրանսիա3-րդ փուլ (1929) (1931) (1392) (1935)
Ուիմբլդոն3-րդ փուլ (1924)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ՖրանսիաԵզրափակիչ (1935)
Ուիմբլդոն1-ին փուլ (1931) (1934)
Թարմացվել է՝ 2016 թ. դեկտեմբերի 9

Իդա (Անահիտ) Ադամյանց (անգլ.՝ Ida Adamoff, հունիսի 26, 1910(1910-06-26), Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունիսի 5, 1993(1993-06-05), Փարիզ, Իլ-դը-Ֆրանս), հայ առաջին պրոֆեսիոնալ թենիսիստուհին։ Իդա Վարդանի Ադամյանցը (Ադամովա)` հայազգի առաջին պրոֆեսիոնալ թենիսիստուհին է, որը մասնակցել է միջազգային պաշտոնական մրցաշարերին, այդ թվում նաև հանրահայտ Ուիմբլդոնի մրցաշարին և Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Ադամյանցը ծնվել է պետական ծառայող Վարդան Ադամյանցի ընտանիքում։ Բոլշևիկյան հեղաշրջումից հետո, 1918 թվականին մեծահարուստ Ադամյանցների գերդաստանը հեռանում է Ռուսաստանից և հաստատվում Փարիզի Պասսի արվարձանում։ 1926 թվականի գարնանը թենիսիստների մի փոքր խումբ, ժամանակին էլիտար համարվող «Սանկտ Պետերբուրգի մարզական խմբակի» անդամները, վարձակալում են երկու մարզադաշտ` «Մամեբի» ակումբի տարածքում, որը գտնվում էր Փարիզի Կուրբևուա արվարձանում, և շուտով Մեծ իշխան Դմիտրի Պավլովիչի գլխավորությամբ ստեղծում են այստեղ լաուն-թենիսի ակումբ։ Դա առաջին ռուսական թենիսի ակումբն էր ոչ միայն Փարիզում, այլև ողջ ռուսական սփյուռքում։ Իդա Ադամյանցը ևս հաճախում է այդ խմբակը։ Նա շատ արագ յուրացնում է թենիսի հմտությունները և 1928 թվականին դառնում արտերկրում Ռուսաստանի անդրանիկ առաջնության հաղթողը՝ եզրափակիչում պարտության մատնելով բազմափորձ Սոֆյա Պետրոկոկինոյին՝ անցյալում Մոսկվայի բազմակի չեմպիոնուհուն։ Երկու տարի անց արդեն Իդան հաղթում է Էվիան-լե-Բլեյնի ուժեղ մասնակիցներ ունեցող մրցաշարում՝ մենախաղում և խառը զուգախաղում, այնուհետև Մոնտե Կառլոյում նվաճում մինչև 21 տարեկան թենիսիստների Երիտասարդական գավաթը։ Դրանից հետո անհրաժեշտություն ծագեց փոխելու փախստականների համար նախատեսված իր նանսենյան անձնագիրը, քանզի դրանով չէր կարող Ֆրանսիայի սահմաններից դուրս մասնակցել միջազգային մրցումներին։

1930-ականների սկզբից Իդա Ադամյանցը դասվում է արդեն Ֆրանսիայի լավագույն թենիսիստուհիների շարքին։ Այդ ժամանակահավածում Իդան մշտապես մասնակցել է բազմաթիվ եվրոպական երկրների բաց առաջնությունների։ Նրա ամենախոշոր նվաճումներն են հանդիսացել` 1929 և 1930 թթ. Իսպանիայի բաց առաջնության հաղթող, 1931 թվականին` Հոլանդիայի և Բեռլինի, 1932 թվականին` Իտալիայի և Ռումինիայի բաց առաջնությունների հաղթող։ Ուիմբլդոնի և Ռոլան Գարոսի՝ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության մրցաշարերում, մենախաղում հասել է մինչև 3-րդ փուլ, Ռոլան Գարոսի զուգախաղերում մինչև եզրափակիչ։

1935 թվականին Իդա Ադամովան ամուսնանում է ֆրանսիացի գրող և հրապարակախոս Կլոդ Բուրդեի հետ և ունենում երեք զավակ՝ երկու որդի և մեկ դուստր[1]։ Իր մարզական կարիերան Ադամովան ավարտում է 1930-ականների վերջին, սակայն ակտիվ սպորտից չի հեռանում. հայտնի է, որ նա որոշ ժամանակ աշխատել է որպես մարզիչ։ Իդա Ադամյանց-Ադամովան մահացել է 1993 թվականին, 82 տարեկանում։ Թաղված է Փարիզում, Պասսիի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Douglas Johnson (մարտի 23, 1996)։ «Obituary: Claude Bourdet»։ The Independent 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]