Իգա(ճապ.՝ 伊賀市Իգա-սի), ՃապոնիայիՄիե պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 558,17 կմ²[2], բնակչությունը՝ 93 103 մարդ[3], բնակչության խտությունը՝ 166,80 մարդ/կմ²։
Քաղաքի բնակչությունը կազմում է 93 103 մարդ (2014 թվականիհունիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 166,80 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].
Քաղաքի տնտեսության զարգացման գործում կարևոր նշանակություն ունի զբոսաշրջությունը. զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերն են՝ Իգա-Ուենո դղյակը (16-րդ դար), Իգա-Ուենո թանգարանը և մի քանի սինտոյական ու բուդդայական տաճարներ։ Իգայում զարգացած է դեղերի, կոսմետիկայի և բժշկական սարքավորումների (Milbon[6] և Rohto Pharmaceutical ընկերությունների գործարանները), արդյունաբերական սարքավորումների (Asahi Diamond Industrial, Dijet, Molitec Steel և Nippon Light Metal ընկերությունների գործարանները), էլեկտրատեխնիկայի (Panasonic ընկերության գործարանը), սանտեխնիկայի (Inax Corporation ընկերության գործարանը), մետաղական սարքավորումների (Minalco ընկերության գործարանը)[7][8] արտադրությունը։