Իգակուց
Արտաքին տեսք
Իգակուց (Իգակոց, Հայկազն) | |
---|---|
Իգակուցի կամուրջը (12-13-րդ դարեր) | |
Տեսակ | գյուղատեղի |
Ստեղծման երկիր | Վարանդայի մելիքություն (Խամսայի մելիքություններ) |
Երկիր | Արցախ |
Բնակավայր | Տումի, Հադրութի շրջան |
Ներկա վիճակ | ավերակներ |
Իգակուց (նաև՝ Իգակոց, Հայկազն, Վերին Իգյակ[1]) միջնադարյան ավերակ գյուղատեղի, որը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, Տումի գյուղի մոտ, նրանից 2,5 կմ հյուսիս-արևմուտք[1], Իշխանագետի Իգակն վտակի ձախ ափին[2][3][4]։ Նախկինում մտել է Վարանդայի մելիքության մեջ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի անվան միակ հիշատակությունը հանդիպում է Գտիչ վանքի գմբեթավոր եկեղեցու հյուսիսային պատին փորագրված 1246 թվականի շինարարական արձանագրության մեջ «Ի Գաքս» ձևով[1]։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատեղիի ավերակներում պահպանվել են մատուռը, խոշոր տապանաքարերով մի քանի գերեզմաններ, տների հետքեր[2][3][4]։ Ենթադրվում է, որ կործանվել է 15-րդ դարում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 , №16, «Վարձք» (խմբ. Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ), Երևան, 2021 — 12, էջեր 12 — 402 էջ։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 506 — 992 էջ։
- ↑ 3,0 3,1 եպ. Մակար Բարխուդարյանց, Արցախ, Երևան, ««Լուսակն»», 2018 — 68-69, էջեր 68-69 — 74 էջ։
- ↑ 4,0 4,1 Սուքիաս Էփրիկյան, «Պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտարան», հ. 2, Վենետիկ, 1907 — 12, էջեր 12 — 402 էջ։