Ժորժ Շեխլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժորժ Շեխլյան
Ծնվել էհունվարի 9, 1942(1942-01-09) (77 տարեկան)
ԾննդավայրԼիոն
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ԱշխատավայրՀայպետնախագիծ և Երևաննախագիծ
Ուշագրավ աշխատանքներԶվարթնոց

Ժորժ Սարգսի Շեխլյան (1942, հունվարի 9, Լիոն), հայ ճարտարապետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1968-1984 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ, 1984-1990 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտներում։

Շեխլյանի նախագծերով (համահեղինակների հետ) իրականացվել են Սևան քաղաքի գլխավոր հատակագիծը (1970), «Զվարթնոց» օդանավակայանը (1981, հեղինակային խմբի հետ՝ ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1985, վերակառուցումը՝ 1993), «Ավիառեմշին» տրեստի շենքը (1984), վերակառուցվել Ռենտգենաբանության ինստուտի (1984), գերագույն դատարանի (1985-1986), պիոներների պալատի (1988-1989), կենտրոնական բանկի (1995) շենքերը, վերակառուցվել և բարեկարգվել Գյումրիի Կենտրոնական հրապարակը (1980-1988)։

1994 թվականից ապրում է Գրենոբլում (Ֆրանսիա), որտեղ նրա նախագծերով իրականացվել են առանձնատներ, քոտեջներ, մենատներով կառուցապատված փոքր թաղամասեր, ուսանողության համար բնակելի շենք (1995), Սեն Մարսելլանում՝ 2 լիցեյ (1998), Վալանս քաղաքի մոտ՝ Ալեն Մանուկյանի տեքստիլ գործարանի վերակառուցումը և ռեստորան (1999)[1]։

Մշակել է Զվարթնոց օդանավակայանի շենքի հետագա պահպանման և օգտագործման երեք նախագիծ[2]:

Aquote1.png Ոչ մի տարբերություն չկա, միակ տարբերությունն այն է՝ իմ տարբերակը գոյություն ունի, իրենց տարբերակը դեռ պետք է կառուցեն, չգիտեմ՝ ինչ կստացվի: Արդյոք լավն է, թե վատը: Օդանավակայանի ճարտարապետությունն իր գործառույթով արտադրություն է, ոչ թե գեղեցիկ ռեստորան, որից պետք է հաճույք ստանա: Դա մի մեխանիզմ է, որը ուղղակի պետք է ճիշտ աշխատի… իմաստը չեմ տեսնում նորի, որի վրա ահռելի մեծ գումարներ պետք է ծախսվեն: Դրա համար ենք ուզում հեղինակը գա, ասենք՝ ինչի համար ես անում: Հետո սիրուն է, երբ տարբեր ճարտարապետություններ ես տեսնում: Երբ մոտենում եմ օդանավակայանի այդ նոր շինությանը, չեմ զգում՝ օդանավակայանի եմ մոտենում, իսկ իմ արածը տեսնում ես՝ առանցքի վրա մեծ, սիրուն կենտրոնական շեշտված կառույցը ու զգում ես՝ ուր ես գնում: Չգիտեմ՝ ինչ են ուզում, ինչու են քանդում:
- Ժորժ Շեխլյան[3]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]