Ժորժ Հալդաս
Ժորժ Հալդաս ֆր.՝ Georges Haldas | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1917[1] |
Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 24, 2010[1] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Le Mont-sur-Lausanne, Lausanne District, Վո, Շվեյցարիա |
Գերեզման | Թագավորների գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանիչ և գրող |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Պարգևներ | |
Georges Haldas Վիքիպահեստում |
Ժորժ Հալդաս (ֆր.՝ Georges Haldas, օգոստոսի 14, 1917[1], Ժնև, Շվեյցարիա - հոկտեմբերի 24, 2010[1], Le Mont-sur-Lausanne, Lausanne District, Վո, Շվեյցարիա), շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։
Ծնվել է 1917 թվականին Ժնևում։ 1970 թվականին արժանացել է Տաորմինայի մրցանակի, 1971 և 1977 թվականներին՝ Շիլլերի մրցանակի, ինչպես նաև 1971 թվականին՝ ժնև քաղաքի մրցանակին։ Նա բազմաթիվ ժամանակագրական երկերի հեղինակ է։ Հրատարակել է 60-ից ավելի աշխատություն, որոնցից վերջինները բանաստեղծությունների ժողովածուներ են՝ «Երիտասարդության բանաստեղծություններ», «Եկա, որ ասեմ», «Երեք անապատների գիրքը», «Թափառող Օրփեոսը» (1989), «Հավերժության հիման», «Ոդիսևսը և մարդու չափանիշը» (1995): Հալդասի երկերը դասվում են ժամանակակից գրականության ամենահագեցած ու ամենաբովանդակալից էջերի շարքին։
1999 թվականին Հալդասը Ժնևի վարչական խորհրդի կողմից արժանացել է «Երախտագետ ժնև» մրցանակին՝ քաղաքի համար արած մեծ գործերի համար[2]։
Ժորժ Հալդասը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լռության արահետները («Սրճարանների լեգենդը» գրքից); Մարդու մեծ ծառը։ Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 127-133։ Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 126։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Հալդաս» հոդվածին։ |
|