Ժորա Ամիրջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժորա Ամիրջանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1937[1] |
Ծննդավայր | Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 9, 1999[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1994) |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Աշխատատու | Հայաստանի գյուղատնտեսության նախարարություն |
Ժորա Արամայիսի Ամիրջանյան (հունիսի 26, 1937[1], Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 9, 1999[1], Երևան, Հայաստան), հայ գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1994): Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի թղթակից անդամ (1994): Հայաստանի հողագետների ընկերության նախագահ (1988):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորա Ամիրջանյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 26-ին, Զնաբերդ գյուղում (Նախիջևանի Բաբեկի շրջան)։ 1963 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1963-1999 թվականներին աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտում, 1986-1988 թվականներին՝ Ագրոքիմիայի բաժնի վարիչ։ 1988-1999 թվականներին եղել է Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։
Աշխատանքները վերաբերում են ՀՀ հողերում միկրոտարրերի ընդհանուր և շարժուն ձևերի պարունակության, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերում միկրոպարարտանյութերի կիրառության արդյունավետության և հողերի էկոլոգիական վիճակի խնդիրներին։ Համահեղինակ է Հայաստանի հողային ծածկույթի ատլասի (1990, ռուսերեն), ՀՀ հողային քարտեզների (1998, անգլերեն)[2][3]։
Ամիրջանյանը մահացել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, Երևան քաղաքում։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հողագետների միջազգային ընկերության անդամ (1988)
- Ագրոքիմիկոսների և ագրոէկոլոգների միջազգային ընկերությունների անդամ (1988)
- Վերլուծական քիմիայի և քրոմատագրության հասարակական ակադեմիայի պատվավոր անդամ (1988)
- Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ (1996)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Workcat. AM-YeHGA: Тезисы докладов научной конференции: Молодые ученые - развитию агропромышленного комплекса / Отв. ред.: Амирджанян Ж. А., 1988.
- Հայաստանի հողային ծածկույթի ատլասը։ Երևան, 1990։
- ՀՀ հողային քարտեզները։ Երևան, 1998։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=1500
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորա Ամիրջանյան» հոդվածին։ |
|