Ժոլտովսկու տուն Լենինի պողոտայում
Տեսակ | տեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Յակիմանկա |
Վայր | Լենինի պողոտա |
Ճարտարապետական ոճ | Նեոդասականություն և նեոդասականություն |
Հիմնադրված է | 1949 |
Ճարտարապետ | Իվան Ժոլտովսկի |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Ժոլտովսկու տուն Լենինի պողոտայում (ռուս.՝ Дом Жолтовского на Ленинском проспекте), բնակելի տուն Մոսկվայում, որը գտնվում է Լենինի պողոտա, 11 հասցեով։ Կառուցվել է 1940-1949 թվականներին, ճարտարապետներ՝ Ի. Վ. Ժոլտովսկի, Գ. Ա. Զախարով, Զ. Չեռնիշով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը սկսել է կառուցվել 1940 թվականին՝ Ալեքսեյ Շչուսևի նախագծած բնակելի համալիրի շարունակության տեղում, որի հարավային մասն արդեն կառուցված էր (տուն № 13)։ Այն իրենից ներկայացնում է ըստ էության տուփ, որը զարդարված է վերածննդի ոճով։ Տունը պսակում է քիվը, որը միաժամանակ ծանր տպավորություն չի թողնում և, միևնույն ժամանակ, լավ ավարտում է մեծ ճակատը։ Ճակատը զարդարում են դեկորատիվ ներդիրները։ Ստորին մասն արտաքնապես ավելի ծանր է և մուգ, քան վերինը։ 8-հարկանի շենքը շատ լայն է՝ 19 մետր։ Տանը կա 196 բնակարան. նրանցից յուրաքանչյուրը բավական մեծ է, իսկ տարբեր մանրամասները (դռների, պատուհանների շրջանակները, դռների բռնակները, փականները, երեսկալները և պատի քիվերը) ձևավորված են դասական ոճով։
1950 թվականին այս շենքը ստեղծելու համար ճարտարապետներին շնորհվել է Ստալինյան մրցանակ։ Այստեղ ապրել են խորհրդային տնտեսագետ Եվգենի Վարգան (պատին կա հուշատախտակ)[2], երկրաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Նիկոլայ Շատսկին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Распоряжение Правительства Москвы № 3058-РП от 25.12.2008
- ↑ «Варга Евгений Самуилович». Лица Москвы. Московская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Шатский Николай Сергеевич». Лица Москвы. Московская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рогачев А. В. Проспекты советской Москвы. История реконструкции главных улиц города. 1935—1990 гг.. — М.: Центрполиграф, 2015. — 448 с. — ISBN 978-5-227-05721-1