Ժոզե Բոսինգվա
![]() |
|||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ժոզե Բոսինգվա դա Սիլվա | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ![]() |
||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 24, 1982 (35 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կինսաշա, Զահիր | ||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | եզրային պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ![]() |
||||||||||||||||||||
Համար | 3 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ ապրիլի 25, 2016: |
Ժոզե Բոսինգվա դա Սիլվա (պորտ.՝ José Bosingwa da Silva, օգոստոսի 24, 1982, Կինշասա, Զահիր), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտուգալիայի հավաքականի և թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբի պաշտպան:
Բովանդակություն
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժոզեն սկսել է մարզվել «Ֆորնոստ դե Ալգոդրես» ակումբի ակադեմիայում։ Այդտեղ անցկացնելով մեկ տարի՝ նրան ձեռք բերեցին «Բոավիշտա» ակումբի սկաուտները։ Ակումբում չխաղալով առաջին տարիները՝ նա ուղարկվեց վարձակալման, որից հետո ստացավ խաղային պրակտիկա։ 2003 թվականին 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Պորտու»[1]: Այդտեղ նա միանգամից տեղ գտավ հիմնական կազմում։ 5 տարվա ընթացքում խաղաց 111 խաղ, խփեց 3 գոլ։
2008 թվականին տեղափոխվեց «Չելսի», որի մարզիչ նշանակվել էր Լուիս Ֆելիպե Սկոլարին: Տրանսֆերի համար ակումբը վճարեց 20,6 միլիոն եվրո[2][3]: Մրցաշրջանի առաջին մասը Բոսինգվան խաղաց շատ լավ, խփեց 2 գոլ։ Երկրորդ շրջանում կարիերան ձախողեց։ 2009-10 մրցաշրջանում, «Աստոն Վիլլայի» դեմ խաղում նա ստացավ ծանր վնասվածք և կես տարով դուրս մնաց շարքից։ Մինչ վնասվածքը՝ նա համարվում էր համաշխարհային ֆուտբոլի լավագույն աջ պաշտպաններից մեկը։ Խաղադաշտ վերադարձավ «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղում և ցույց տվեց իր լավագույն խաղը։ 2010-11 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանում Ժոզեն ակումբին խնդրեց իրեն ներկայացնել տրանսֆերի։ Նրան հավակնում էր «Միլանը», բայց «Չելսին» շատ ցածր գնի (3 միլիոն եվրո) համար մերժեց նրա առաջարկը։ 2011 թվականի ամռանը նրա պայմանագիրը երկարաձգվեց մեկ տարի։ Նոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշի ղեկավարությամբ նա նորից սկսեց հաճախ հայտնվել խաղադաշտում։ 2008 թվականից նա Չելսիի հետ անցկացրել էր 100-ից ավելի խաղեր, որոնցում խփել էր երեք գոլ։ 2011-12 խաղացողը հրաժարվեց խաղալ ազգային հավաքականում, քանի դեռ այն գլխավորում էր Պաուլու Բենտուն: 2012 թվականի մայիսի 24-ին «Չելսիի» պաշտոնական կայքում հայտարարվեց, որ պայմանագրի ավարտման ժամանակ (հունիսի 30) Բոսինգվան կլքի ակումբը՝ որպես ազատ գործակալ[4]:
2012 թվականի օգոստոսի 17-ին Բոսինգվան պայմանագիր կնքեց «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ[5]:
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի մայիսին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում պաշպանը իր տարիքային կատեգորիայում դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ Իսկ մի քիչ ուշ՝ օգոստոսին, նա Պորտուգալիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Աթենքի օլիմպիական խաղերին և Իրաքի դեմ առաջին խաղում խփել գոլ։ Սակայն պորտուգալացիները այդ մրցաշարը ձախողել են՝ չկարողանալով դուրս գալ խմբից։ Բոսինգվայի վստահ խաղը ճանապարհ բացեց դեպի ազգային հավաքական։ Նա հավաքականում դեբյուտել է 2007 թվականի մայիսին[6], մրցակցելով Միգելի հետ, իսկ Եվրո 2008-ի որակավորման շրջանում խաղացել է 5 խաղ։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Լիգա Սագրիշ (4)՝ 2003-04, 2005-06, 2006-07, 2007-08
- Պորտուգալիայի գավաթ՝ 2005-06
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա՝ 2004
- Պորտուգալիայի սուպերգավաթ (3)՝ 2003, 2004, 2006
- Արդյունքում՝ 9 գավաթ
- Պրեմիեր Լիգա՝ 2009-10
- Անգլիայի գավաթ (2)՝ 2009, 2012
- Անգլիայի սուպերգավաթ՝ 2009
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա՝ 2012
- Արդյունքում՝ 5 գավաթ
Անձնական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Porto swoop for Bosingwa»։ UEFA.com։ 18 June 2003։ Վերցված է 13 May 2008
- ↑ «Comunicado da F.C. Porto – Futebol, SAD» [F.C. Porto – Football SAD announcement] (Portuguese)։ FC Porto։ 11 May 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 14 May 2008-ին։ Վերցված է 12 May 2008
- ↑ «Chelsea agree Bosingwa deal»։ Chelsea FC։ 12 May 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 13 May 2008-ին։ Վերցված է 12 May 2008
- ↑ «Chelsea set to release Salomon Kalou and Jose Bosingwa»։ BBC Sport (անգլերեն) (BBC)։ 2012-05-24
- ↑ «Jose Joins»։ Queens Park Rangers F.C.։ 17 August 2012։ Վերցված է 17 August 2012
- ↑ «Portugal call on uncapped trio»։ UEFA.com։ 22 May 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 22 May 2007-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
|