Ժոզեֆ-Շառլ Մարդրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ-Շառլ Մարդրյուս
ֆր.՝ Joseph-Charles Mardrus
Դիմանկար
Ծնվել է1868[1][2][3][…]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[4]
Մահացել է1949[1][2][5][…]
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունբժիշկ, բանաստեղծ, թարգմանիչ և արևելագետ
ԱմուսինLucie Delarue-Mardrus?
 Joseph-Charles Mardrus Վիքիպահեստում
Ժոզեֆ-Շարլ Մարդրյուսի գծանկարը

Ժոզեֆ-Շառլ Մարդրյուսը (1868–1949) հայկական ծագմամբ ֆրանսիացի բժիշկ է, արևելագետ, բանաստեղծ և նշանավոր թարգմանիչ։ Առավել հայտնի է «Հազար ու մի գիշեր» ստեղծագործության արաբերենից ֆրանսերեն թարգմանությամբ, որը հրատարակվել է 1898-ից 1904 թվականներին[6]։

Մարդրյուսը պնդում էր, որ իր թարգմանությունը հիմնված է նախկինում անհայտ «թունիսյան տեքստի» վրա և արաբական տեքստի բառացի և լիակատար փոխադրություն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդրյուսը ծնվել է Եգիպտոսի Կահիրե քաղաքում 1868 թվականին հավանաբար Մարտիրոսեան ազգանունը կրող կաթոլիկ հայ ընտանիքում։ Նախքան Փարիզում հաստատվելը սովորել է Լիբանանում[7]։

Որպես ֆրանսիական կառավարության բժիշկ՝ նա աշխատել է Մարոկկոյում և Հեռավոր Արևելքում։ Նա կատարել է այլ թարգմանություններ, որոնցից մի քանիսը նկարազարդել է շվեյցարացի փորագրանկարիչ Ֆրանսուա-Լուի Շմիդը (1873–1941)։ 1900 թվականի հունիսի 5-ին ամուսնացել է արձակագիր և բանաստեղծուհի Լյուսի Դելարու-Մարդրյուսի հետ[8]։ Ավելի ուշ ամուսնալուծվելով՝ ամուսնացել է Գաբրիել Բրալանտի («Կոբրետ») հետ։

«"Հազար ու մի գիշեր"-ի թարգմանիչները» էսսեում Խորխե Լուիս Բորխեսը գովում է Մարդրյուսի բավական ազատ թարգմանության ստեղծարար բնույթը՝ նշելով․ «Առհասարակ հարկավոր է ասել, որ Մարդրյուսը թարգմանում է ոչ թե բառերը, այլ գրքի պատկերները», և ավելացնում է․ «Մարդրյուսը միակ արաբագետն է, որի փառաբանումը գրական գործիչները հանձն են առել այնպիսի աննախադեպ հաջողությամբ, որ այժմ նույնիսկ արաբագետներն իրենք ճանաչում են նրան»[9]։

Թարգմանությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Les Mille et Une Nuits
  • L'Apocalypse qui est la révélation
  • Le Livre des Morts de l'Ancienne Égypte
  • Le Cantique des Cantiques
  • Le Livre des Rois
  • Sucre d'amour (1926)
  • La Reine de Saba (1918)
  • La Reine de Saba et divers autres contes (1921)
  • Le Koran, 1925
  • Le Paradis musulman (1930)
  • Toute-Puissance de l'Adepte (Le Livre de la Vérité de Parole), 1932

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
  3. Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 Archivio Storico Ricordi — 1808.
  5. CONOR.Sl
  6. «Mardrus, J. C. (Joseph Charles) 1868-1949». WorldCat. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «Joseph-Charles Mardrus». BiblioMonde. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. «Biographie». Association des Amis de Lucie Delarue-Mardrus (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. Բորխես, Խորխե Լուիս (2016). «Հավերժության պատմություն». Երևան: Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, Անտարես. էջ 182. ISBN 978-9939-852-18-8.