Ժոզեֆինա Ալվարիս դե Ազևեդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆինա Ալվարիս դե Ազևեդու
պորտ.՝ Josefina Álvares de Azevedo
Ծնվել էմայիսի 5, 1851(1851-05-05)[1]
ԾննդավայրՊարաիբա, Բրազիլիա[2]
Վախճանվել էսեպտեմբերի 1, 1913(1913-09-01)[3] (62 տարեկան)
Վախճանի վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա[2]
Մասնագիտությունլրագրող և սուֆրաժիստ
Քաղաքացիություն Բրազիլիայի կայսրություն և  First Brazilian Republic

Ժոզեֆինա Ալվարիս դե Ազևեդու (պորտ.՝ Josefina Álvares de Azevedo[Նշում 1], մայիսի 5, 1851(1851-05-05)[1], Պարաիբա, Բրազիլիա[2] - սեպտեմբերի 1, 1913(1913-09-01)[3], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[2]), բրազիլացի լրագրող, գրող և վաղ շրջանի ֆեմինիստուհի։ Գրել է թերթեր, թատերական պիեսներ, բանաստեղծություններ և եղել է բրազիլացի կանանց ընտրական իրավունքի պաշտպանը[4][5][6]։

Ըստ Ավգուստո Բլեյքի Dicionário Bibliográfico Brasileiro-ի՝ Ժոզեֆինան ծնվել է Իտաբորաիում։ Նա գրող Ալվարիս դե Ազևեդուի խորթ քույրն է։ Սակայն նա ասել է, որ Ժոզեֆինան իր զարմիկն է և ծնվել է Ռեսիֆիում, որտեղ ապրել է մինչև քսանվեց տարեկանը։ 1877 թվականին նա տեղափոխվել է Սան Պաուլո, որտեղ 1888 թվականին հիմնել է A Família թերթը։ Հաջորդ տարի տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո և շարունակել հրատարակվել մինչև 1897 թվականը, երբ ստիպված է եղել ընդհատել այն՝ վերսկսելով թերթի հրատարակումը 1898 թվականին[5]։

Ժոզեֆինան պաշտպանել է կանանց կրթության իրավունքը՝ որպես նրանց ազատագրման կարևոր գործոն։ Նա ձգտել է ընդլայնել իր թերթի տպաքանակը ողջ երկրում՝ ճանապարհորդելով Բրազիլիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններով։ Նա առաջ է քաշել կանանց ընտրական իրավունքը 1890 թվականին հրատարակված O Direito ao Voto («Ընտրելու իրավունք») հոդվածում, Բրազիլիայի Հանրապետության հռչակումից մեկ տարի անց։ Նույն թվականին նա գրել է O Voto Feminino կատակերգությունը («Կանանց քվեարկություն»), որը բեմադրվել է Teatro Recreio Dramático-ում։ 1890 թվականին նա հավաքել է թերթում տպագրված մի շարք ստեղծագործություններ, այդ թվում բանաստեղծությունները և դրանք խմբագրել Retalhos ժողովածուում[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականին Ժոզեֆինան սկսել է հրատարակել A Família թերթը։ Նրա հիմնական նպատակը կանանց կրթության լուսաբանումն է եղել, սակայն Բրազիլիայում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով պայմանավորված թերթն անցել է կանանց իրավունքների պաշտպանությանը և նրանց ձայնը բարձրացրել է երկրի քաղաքական խնդիրների վրա։ Վեց ամիս անց թերթը սկսել է հրատարակվել Ռիո դե Ժանեյրոյում, քանի որ Ժոզեֆինան տեղափոխվել է այնտեղ։ Ըստ կանանց, գրականության և հասարակության ուսումնասիրությունների կենտրոնի (Պերնամբուկուի դաշնային համալսարան) համակարգող Կարին դա Ռոշայի՝ փոփոխությունը տեղի է ունեցել թերթի համար ավելի մեծ ճանաչում ձեռք բերելու և դատարանին մոտ լինելու նպատակով։ Թերթը պարբերաբար հրատարակվել է մինչև 1897 թվականը՝ միշտ ցանկանալով կանանց ձայնը բարձրացնել այնպիսի հարցերում, ինչպիսիք են կրթությունը և քաղաքականությունը։ Մեկ տարի անց՝ 1898 թվականին, այդ հարցերը կրկին վերադարձել են ասպարեզ, ինչը կարող էր պայմանավորված լինել A Mensageira ամսագրի շնորհակալական նամակով[8]։ A Família-ի առաջին համարում Ժոզեֆինան գրել է, որ մամուլը կարող է ծառայել որպես միացման կեռիկ, որը կարող է արթնացնել մարդու խիղճը։ Այսպիսով, թերթը նպատակ է ունեցել ցույց տալու, որ ոչ մի պատճառ չկա տղամարդկանց և կանանց միջև այդ ժամանակ գոյություն ունեցող տարբերակման համար, քանի որ կանայք համարվել են տղամարդկանցից ցածր։ Նույն համարում կարելի է տեսնել ինչպես Ժոզեֆինայի, այնպես էլ մյուս լրագրողների դժգոհությունը հանձնարարված դերերի բաժանման վերաբերյալ, որը կար այդ ժամանակ։ Նրա խոսքով՝ երկու սկզբունք կար՝ ուժ և կարգ ու կանոն, առաջինը պատվիրակված էր տղամարդկանց, իսկ երկրորդը՝ կանանց։ Այսպիսով, «կանայք նույնպես պետք է պատասխանատու լինեն հասարակության փոփոխությունների համար, քանի որ նրանք, ի տարբերություն տղամարդկանց, կարող էին կազմակերպել իրենց տները»[9]։ 1889 թվականի նոյեմբերին Բրազիլիայի Հանրապետության հռչակմամբ կանանց ձայնի իրավունքի խնդիրն էլ ավելի է ուժեղացել, քանի որ այս նոր քաղաքական իրավիճակում ավելի շատ հավասարություն էր ակնկալվում։ Այնուամենայնիվ, կանանց իրավունքները այդ առումով չփոխվեցին, ինչը ստիպել է Ժոզեֆինային քննադատել այդ իրավիճակը 1889 թվականի դեկտեմբերի 7-ի համարում՝ խոսելով անարդարության մասին և կրկնելով, որ միակ տեսանկյունը, որը պետք է հաշվի առնել, մտավոր կարողությունն է, այլ ոչ թե սեռը[10]։

1890 թվականին Ժոզեֆինա Ալվարիս դե Ազևեդուն գրել է O voto feminino («Կանացի ձայն») կատակերգական պիեսը, որը գովազդվել է A Família-ի որոշ համարներում մինչ ներկայացումը։ Պիեսը ցուցադրվել է Teatro Recreio Dramático-ում, որն այդ ժամանակ Ռիո դե Ժանեյրոյի ամենասիրված թատրոններից էր[11]։ Այն անցկացվել է ամուսնական զույգի տանը, ովքեր ընթրիքի էին հրավիրել իրենց որդուն ու փեսային։ Նրանցից բացի հանդիսատեսի դերում են եղել ևս մեկ զույգ (աղախինն ու ամուսինը) և միայնակ տղամարդը։ Չնայած նրան, որ դեբյուտից առաջ մամուլը գովազդել է ներկայացումը, այն բեմադրվել է միայն մեկ անգամ։ Դրանից հետո այն լույս է տեսել ևս երկու անգամ՝ A Família թերթի էջատակերում, ինչպես նաև գրքի տեսքով։

Թերթի աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացվում է A Família[12] թերթի աշխատակիցների ցուցակը՝

  • Նարցիսա Ամալյա (1852-1924)
  • Ջուլիա Լոպես դե Ալմեյդա (1862-1934)
  • Ինես Սաբինո (1853-1911)
  • Անալիա Ֆրանկո (1859-1919)
  • Ռեվոկատա Էլիոս դե Մելո (1860-1945)
  • Ջուլիետա դե Մելո Մոնտեյրո (1863-1928)
  • Պրեսիլիանա Դուարտե դե Ալմեյդա (1867-1944)
  • Մարիա Ամելիա դե Կեյրոս (-)
  • Գիոմար Տորեսաո (1844-1898)
  • Եվգենի Պոտոնի Պիեռ (-)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Josephina Álvares de Azevedo — անվան ուղղագրությունն այն ժամանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.al.sp.gov.br/repositorio/bibliotecaDigital/525_arquivo.pdf
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.familysearch.org/ark:/61903/3:1:S3HY-6GYZ-4K?i=40&wc=9GB8-PTP%3A113334201%2C149603201%2C151343701&cc=1582573
  3. 3,0 3,1 3,2 http://memoria.bn.br/DocReader/720100/3437
  4. Rocha, Karine. «Josefina Álvares de Azevedo: a voz feminina no século XIX através das páginas do jornal A Família» (PDF) (պորտուգալերեն). Biblioteca Nacional. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 Lemes, Camila Assis. (2014). «1963 O Jornal Familia E O Debate Sobre O Voto Feminino Nos Primeiros Anos Da República Brasileira» (PDF) (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. «Josefina Álvares de Azevedo» (պորտուգալերեն). mulher500.org.br. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. Souto-Maior, Valéria Andrade (1997). «The Feminist Intuition in Late 19th-Century Brazilian Agitprop Theater». Estudos Feministas. 5: 275–289. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. Presciliana Duarte de Almeida A Mensageira. — São Paulo. — São Paulo: A Mensageira, 1898. — С. 240.
  9. Josephina Álvares de Azevedo A Família, №1(պորտ.) // A Família. — 1888. Архивировано из первоисточника 7 Հոկտեմբերի 2017.
  10. Josephina Álvares de Azevedo A Família, № —(պորտ.) // A Família. — 1889.
  11. Josephina Álvares de Azevedo Teatros(պորտ.) // A Família. — 1890. — С. 3—4.
  12. Karine da Rocha Oliveira Josefina Álvares de Azevedo: a voz feminina no século XIX através das páginas do jornal A Família. — Fundação Biblioteca Nacional — MinC, 2009.