Jump to content

Ժիրայր Միրզախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիրայր Միրզախանյան
Ծնվել էմարտի 12, 1886(1886-03-12)[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էմայիսի 29, 1947(1947-05-29)[1] (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍտամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[1]
Մասնագիտությունիրավաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ժիրայր Ավետիսի Միրզախանյան (մարտի 12, 1886(1886-03-12)[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - մայիսի 29, 1947(1947-05-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ սովետական իրավաբան։

Ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Աշխատել է սփյուռքահայ գաղթավայրերում (ԱՄՆ, Ֆրանսիա, Բուլղարիա), պրոպագանդել Սովետական Հայաստանի հաջողությունները։ Ներգաղթելով հայրենիք (1921)՝ Միրզախանյան մի շարք պատասխանատու պաշտոններ է վարել ՀՍԽՀ դատական մարմիններում (1922–23-ին եղել է վճռաբեկ դատարանի նախագահ, 1925-ին՝ Գերագույն դատարանի դատախազ ևն)։ 1926-ին Միրզախանյան ՀՍԽՀ հողժողկոմի տեղակալն էր։ 1934-ին նշանակվել է հանրապետության պետ․ իրավարար։ 1923–30-ին միաժամանակ դասախոսել է Երևանի համալսարանում՝ դասավանդելով աշխատանքային իրավունք և քաղաքատնտեսություն։ Միրզախանյան եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի և ՀՍԽՀ Կենտգործկոմի անդամ։ ԽՄԿԿ անդամ 1921-ից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 617